«Մեդիա պաշտպան». Հանրային հեռուստաընկերությունը հանդես է գալիս իշխանության քարոզչամեքենայի ոչ օբյեկտիվ դերում
Հանրային միջոցներով աշխատող Հանրային հեռուստաընկերությունը 2 օր շարունակ պրովոկացիոն բնույթի տեսանյութեր է հրապարակում, որոնցում կամավոր ներկայացող անձինք ու զինծառայողները հայտարարում են, որ պաշտպանում ու սատարում են Նիկոլ Փաշինյանին, միևնույն ժամանակ վարկաբեկում են Արցախի կապիտուլյացիայի խայտառակ ակտի չեղարկման համար պայքարող քաղաքական ուժերին, հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներին։
Հատկանշական է, որ որոշ տեսանյութերում կամավորական ներկայացող անձինք հստակ նշում են, որ չունեն ինտերնետից օգտվելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ նրանք կարող են նաև տեղյակ չլինել վերջին օրերի բուն իրադարձություններից։ Բացի այդ, կամավորական ներկայացած անձինք սպառնալից կոչեր են հնչեցնում, որ մայրաքաղաք հասնելուն պես գալու են ու քշեն հանրահավաքին մասնակցողներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տարակուսում է, թե ինչպե՞ս է Հանրային հեռուստաընկերությանը հաջողվում կայծակնային արագությամբ առաջնագծից նման տեսանյութեր ստանալ կամ այդքան արագ ու անխոչընդոտ նկարահանումներ իրականացնել Արցախի դիրքերում։ Որքանո՞վ են անվտանգ դիրքերում նման նկարահանումները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Հանրային հեռուստաընկերությունը հանդես է գալիս իշխանության քարոզչամեքենայի դերում և օբյեկտիվ չի լուսաբանում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-24 19:58
Суд опубликовал приговор по делу Нарине Асатрян, которая 10 апреля прошлого года бросила зонт в премьер-министра Армении Никола Пашиняна в селе Малишка. Женщина была признана виновной в совершении преступления, предусмотренного статьями 44-452 УК Армении, и приговорена к 2 годам лишения свободы условно.
-
2024-05-24 19:55
В Котайкской области 24 мая создалась чрезвычайная ситуация. Как сообщает фотожурналист Гагик Шамшян, мужчина, вооруженный гранатой или гранатами, вошел в здание «Ардшинбанка», расположенное на улице 23 Августа в городе Абовян, и угрожает его взорвать.
-
2024-05-24 19:52
В МИД Армении не стали комментировать решение Москвы вызвать для консультаций посла России в Республике Армения Сергея Копыркина.
-
2024-05-24 19:51
Уголовное производство, возбужденное по факту похищения бывшего члена фракции "Мать Армения" Нарине Айрапетян (более известной как Наре Сосе), прекращено. Об этом сообщает пресс-служба Следственного комитета Армении.