ԱՏՁՄ վարչության հայտարարությունը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչությունը, արձագանքելով Հայաստանում ստեղծված իրավիճակին, հայտարարում է.
«Սեպտեմբերի 27-ը և, ի վերջո, նոյեմբերի 10-ը ճակատագրական էին բոլորիս համար: Մենք հայտնվեցինք մի իրականության մեջ, որը կարող էինք պատկերացնել միայն վատագույն երազում։ Այժմ էլ դեռ կանգնած ենք մեծագույն մարտահրավերի առաջ։ Երկրի կայունության ապահովումը, դասելով ամեն ինչից վեր, և միաժամանակ գիտակցելով մեր ընդհանուր ապագայի հանդեպ այսօրվա հրամայականը՝ բարձր տեխնոլոգիական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս և խմբերս հայտնում ենք հետևյալը.
Պետք է հետևել բանականության հրամայականին և չգնալ ավելի կործանիչ քայլերի՝ տրվելով ներքին ապակայունացնող զարգացումներին։ Երկրում անհրաժեշտ է պահպանել կայունություն և ապահովել գործողությունների անցնցում զարգացում։ Տեղեկատվության առկա վակուումի պայմաններում, ցանկացած կտրուկ քայլ լուրջ վտանգներ է պարունակում։
Պետականության կայացման գործընթացում անկյունաքարային է գործող իշխանության կողմից սեփական մեղքի գիտակցումը։ Կառավարությունից պահանջում ենք, որ իրենց պատասխանատվության ստանձման խոստումը օր առաջ վերածեն առարկայական գործընթացի։
Ներկայիս իրավիճակի պատասխանատվության մեր բաժինը գիտակցում ենք թե՛ մասնագիտական համայնքի, թե՛ անհատական մակարդակում: Միայն վերջին 44 օրում բոլորիս համախմբումը ցույց տվեց, թե ինչպիսի իրական ներուժ ունենք՝ հստակեցված ազգային օրակարգի ու ԲԱՆԱԿ-ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ամուր կապի դեպքում։ Մենք արդեն ձևավորել ենք այդ օրակարգը մեզ համար, պատրաստ ենք համագործակցել և առաջարկում ենք, որ նման օրակարգ ձևավորեն նաև մյուս ոլորտների մասնագետները։
Սիրելի՛ հայրենակիցներ, ամրապնդենք այն բոլոր խմբերը, որոնց հետ աշխատում էինք այս օրերին, ներգրավվենք որևէ խմբի աշխատանքներին կամ նախաձեռնենք նորերը, զինվորագրվենք հզոր պետություն կառուցելու օրակարգին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-02-22 14:19
Азербайджан в нарушение международного гуманитарного права проводит инсценированные судебные процессы над гражданскими пленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом на зимней сессии ПА ОБСЕ заявил депутат от блока «Армения» Лилит Галстян. Она заметила, что право на юридическую защиту этих людей было серьезно нарушено.
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.