Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՍԱ՞ ԷՐ ՁԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ»՝ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ, ԱՌԱՆՑ ՄԵՂՐԻԻ, ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՉՔԵՐՈՎ ՏՂԵՐՔԻ
Սա՞ էր ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը»՝ առանց Արցախի, առանց Մեղրիի, առանց նախարարությունների ու առանց հաղթական աչքերով տղերքի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Այսօր արցախցիները՝ Քարվաճառից, Բերձորից, ու այլ բնակավայրերից, հավաքում էին իրենց իրերը, տեղավորում պարտքով եկած տաքսիի մեջ, վերցնում բենզինն ու այրում իրենց տները, որ թուրքին բաժին չհասնի։ Ու վերջին անգամ հեռանում պապենական տնից, որովհետև Նիկոլն այն հանձնեց Ադրբեջանին:
Այդ ընթացքում հադրութցիները Երևանում դռնեդուռ էին ընկել ու դեսպանատնից դեսպանատուն ուղղում էին հարցեր, որոնք չեն կարողանում տալ Նիկոլին՝ «Հադրութը տալիս ես, բա մենք որտե՞ղ ապրենք»:
Որովհետև նույն այդ հադրութցիներին Երևանում չեն տեղավորել։ Սոցապը նրանց տեր չի եղել։ 10 հոգանոց խմբերով տեղավորել են մեկ սենյակում։ Ասել են՝ ուտելիքը պետբյուջեով նախատեսված չէ։
Այդ ընթացքում մարդիկ փորձում են անվասայլակ գնել։ Այն հնարավոր չէ գտնել Հայաստանում։ Ոտքը կտրած զինվորին հայրը գրկած տանում է տուն։ Որովհետև առողջապահության նախարարություն գոյություն չունի։
Հայաստան պետությունը խոցված է։ Կոմայի մեջ է: Նիկոլով հայ ժողովրդին մնաց անտեր։ Աշխատում է միայն ԱԱԾ-ոստիկանություն-դատախազություն-դատարան դժոխային քառյակը։ Նրանց գործն է՝ պահել Նիկոլի իշխանությունը։ Միայն բռնում են ու նստացնում։
Մաֆիական խմբերը զինվել են ու պաշտպանում են անձամբ Նիկոլին ու նրա ընտանիքին։ Պարտված, ծնկած, հայրենիքի դավաճան վիժվածքին, որն այն կործանեց։
Սա՞ էր ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը»՝ առանց Արցախի, առանց Մեղրիի, առանց նախարարությունների ու առանց հաղթական աչքերով տղերքի։
Ու էդքանից հետո մինչև ատամները զինված ուզո՞ւմ եք պահել իշխանությունը։
Դավաճան վիժվածքներ, բոլորդ պատասխան եք տալու»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-20 19:41
Армения и Иран вновь подчеркнули высокий уровень взаимодействия между двумя странами, а также договорились уважать приоритеты внешней политики друг друга. Об этом было заявлено на первой после ряда событий во внешнеполитической жизни Армении встрече замминистра иностранных дел Армении Ваана Костаняна с замглавы МИД Ирана Маджидом Тахтом-Раванчи в Тегеране.
-
2025-01-20 19:40
Кандидат в члены Высшего судебного совета Армении Александр Сирунян уклонился от ответа на вопросы оппозиции о его скандальных высказываниях в адрес вынужденных переселенцев из Карабаха
-
2025-01-20 19:38
В Национальной галерее Армении 21 января в 18:00 откроется выставка «Тишина» ереванской художницы Лусине Навасардян. Об этом Armenia Today сообщили в галерее.
-
2025-01-20 19:37
Сегодня в 12 часов дня по времени Вашингтона Дональд Трамп будет приведен к присяге в качестве 47-го президента Соединенных Штатов, при этом многие европейские политики будут внимательно слушать его инаугурационную речь, а некоторые из его политических союзников будут присутствовать на церемонии лично.