Դավիթ Շահնազարյան․ Փաշինյանի հեռացումից հետո կձևավորվի մի նոր մարմին՝ հակաճգնաժամային կառավարություն
Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ շարունակելու է կատարել այն առաքելությունը, ինչի համար 2,5 տարի առաջ դրսի ուժերն իրեն բերել են իշխանության: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արցախի տարածքները հանձնելու դեմ կազմակերպված բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱՊՎ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Վարչապետի և ողջ թիմի հեռացումը կստեղծի հնարավորություն, որն այսօր չունենք: Ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթին. Փաստաթուղթը մի բան է, փաստաթղթի կիրառումը մի այլ բան: Վարչապետի հեռացումը հնարավորություն կտա այդ փաստաթուղթն իրականացնել ոչ այնպես, ինչպես դա այսօր նշված է: Քարվաճառի շրջանում հիմա արդեն սկսվում է հումանիտար աղետ և շատ ու շատ այլ պահեր: Մեզ հիմա չափազանց անհրաժեշտ է, որ Մինսկի խմբի եռանախագահությունը այդ ձևաչափով նույնպես անցնի գործի: Ես վստահ եմ, որ առաջիկա 1-2 օրվա ընթացքում եռանախագահությունը նույնպես իր խոսքն ասելու է:
Երեկ եղավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը և այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը: Ֆրանսիայի տեսակետը հետևյալն է, որ Ղարաբաղը, նկատի ունեն ԼՂԻՄ-ի տարածքը, Ադրբեջանը չպետք է այդ տարածքներում լինի:
Մի խոսքով, մենք ունենք մեկ խնդիր՝ ստեղծել հնարավորություն, շանս, որը չկա: Դա Փաշինյանի և իր թիմի անհապաղ հեռացումն է»,-հայտարարեց Շահնազարյանը:
Նա հավելեց, որ դրանից հետո կձևավորվի մի նոր մարմին, որը կկոչվի հակաճգնաժամային կառավարություն, թե պաշտպանության պետական կոմիտե. «Նոր մարմինը կիրականցնի հետևյալ քայլերը՝ աշխատել այսօր արդեն զուտ ֆորմալ դաշնակից Ռուսաստանի հետ և այդ հարաբերությունները, որ այսօր զուտ ֆորմալ են, լցնել բովանդակությամբ, և այդ խայտառակ փաստաթղթի կիրառումը տանել ոչ այնպես, ինչպես դա աանում է այսօրվա կառավարությունը: Փաշինյանի անցնցում հեռացումը և կայունության պահպանումը մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.