Последние новости

Արտակ Թովմասյան. Որպես ՀՀ քաղաքացի պարտավոր եմ անտարբեր չգտնվել և չլռել

Պարո՛ն վարչապետ, հարուցված քրեական գործերով քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելն անընդունելի է, քանի որ քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Այս մասին ասվում է «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի տարածած հայտարարության մեջ:

«ՈՐՊԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԳՏՆՎԵԼ և ՉԼՌԵԼ:

Երկրում ստեղծված քաոսային այս իրավիճակում որպես ՀՀ քաղաքացի պարզապես պարտավոր եմ անտարբեր չգտնվել և չլռել:

Առաջին հերթին դիմում եմ հանրությանը, ՀՀ բոլոր քաղաքացիներին, Արցախի և Սփյուռքի իմ հայրենակիցներին:

Պարո՛ն վարչապետ, հարուցված քրեական գործերով քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելն անընդունելի է, քանի որ քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցով լռեցնել հնարավոր չէ, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը: Ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե անգամ հասնեք՝ դա լինելու է խիստ ժամանակավոր:

Օր առաջ հարկավոր է անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովուրդը պետք է տա իր գնահատականը՝ ընտրության արդյունքներով:

Առանձնահատուկ դիմում եմ ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչներին՝ դեմ մի՛ գնացեք ձեր խղճին, գործե՛ք հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, ձեր գործառույթների շրջանակներում:

Հիշե՛ք, որ մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում ձեզնից յուրաքանչյուրի կայացրած որոշումը կարող է վճռական լինել իրավիճակի հանգուցալուծման համար:

Առանձնահատուկ դիմում եմ ԱԱԾ, ոստիկանության, իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչներին, ես վստահում եմ Ձեր ողջամտությանը, չէ՞ որ Արցախում տեղի ունեցող ծանր պատերազմում ինքներդ էլ կորցրել եք ընկերներ, գործընկերներ, հրամանատարներ և պետք է քաջ գիտակցեք այս կապիտուլյացիայի ողջ բեռը:

Մեր առջև ծառացած բոլոր խնդիրները պետք է լուծել ՄԻԱՍՆԱԿԱՆ»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ