ԱՄՆ կիբեռանվտանգության գործակալությունը ընտրությունների կեղծման ապացույցներ չի գտել
ԱՄՆ նախագահի ընտրությունների անվտանգության համար պատասխանատու դաշնային գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել են, թե չկան վկայություններ, որ ընտրողների ձայներով քվեաթերթիկները կորել են կամ փոխվել մյուս թեկնածուի օգտին։ Դրանից բացի, չի հաստատվում նաև այն տեղեկությունը, որ անցկացված ընտրությունների ժամանակ քվեարկության համակարգը «փչացված» էր, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Ամբողջ երկրում ընտրությունների անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձինք հերքել են գործող նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումները, թե ինքը դեմոկրատ Ջո Բայդենին պարտվել է քվեաթերթիկների կեղծման և կորելու պատճառով։
«Նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունները ամերիկյան պատմության մեջ ամենաանվտանգն էին»,- նշված է Ընտրական ենթակառուցվածքների կառավարական համակարգող խորհրդի հայտարարության մեջ, որը մտնում է Համակարգչային և ենթակառուցվածքային անվտանգության գործակալության (CISA) կազմի մեջ, որն էլ պատասխանատու է անցկացվող նախագահական ընտրությունների անվտանգության համար։
«Ոչ մի ապացույց չկա, որ քվեարկության որևիցե համակարգ ձայները ջնջել է կամ կորցրել, փոխել է ձայները կամ ինչ-որ ձևով փչացել է»,- հայտարարել են խորհրդի ներկայացուցիչները։
«Չնայած տեղյակ ենք բազմաթիվ հիմնազուրկ հայտարարությունների և մեր ընտրական գործընթացների վերաբերյալ ապատեղեկատվության հնարավորությունների գոյության մասին, ձեզ հավաստիացնում ենք ընտրությունների անվտանգության և ազնվության մեր լիակատար վստահության մասին, և դուք նույնպես պետք է դրանում վստահ լինեք»,- նշել են նրանք։
Հայտարարությունը հրապարակվել է մի քանի ժամ հետո այն բանից, երբ Դոնալդ Թրամփը չապացուցված պնդման ռեթվիթ է կատարել այն մասին, որ քվեարկության համար սարքավորումներ արտադրող ընկերությունը «ջնջել» է ամբողջ երկրում Թրամփի օգտին քվեարկած 2,7 մլն ձայներ, ընդ որում՝ Բայդենին «փոխանցելով» հարյուր հազարավոր ձայներ, որոնք Փենսիլվանիայում և այլ նահանգներում տրվել էին Թրամփին։
Քվեարկության համար սարքավորումներն արտադրող Dominion Voting Systems ընկերությունը և Փենսիլվանիա նահանգի գրասենյակը կտրականապես հերքել են Թրամփի պնդումները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.