Մակրոնը պատրաստ է օգնել Ղարաբաղում իրավիճակի երկարաժամկետ և արդարացի կարգավորմանը հասնելուն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ զրույցի ժամանակ ֆրանսիացի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի երկարաժամկետ և հակամարտության գոտու բոլոր կողմերի համար արդարացի կարգավորմանը։
«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցմամբ, հիշեցրել Հայաստանի և նրա ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև [հայտարարել] իր պատրաստակամությունը գտնելու Լեռնային Ղարաբաղում բոլոր կողմերի համար արդարացի, երկարաժամկետ և ընդունելի քաղաքական լուծում»,- նշված է նախագահական աշխատակազմի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին։ Հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության համար Լեռնային Ղարաբաղի տարածք և Լաչինի միջանցք է մտցվում ռուսական խաղաղապահ զորակազմ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.