Պեսկով․ Կշտամբանքները Ռուսաստանի հասցեին բացարձակապես անհիմն են
Դավաճանության համար կշտամբանքներն առ այն, որ Ռուսաստանն իբր էական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, բացարձակապես անհիմն են: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուրբաթ օրը RT հեռուստաալիքին հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է News.am-ը:
«Կշտամբանքները Ռուսաստանի հասցեին բացարձակապես անհիմն են»,- պատասխանել է Պեսկովն այն դիտողությանը, թե իբր Ռուսաստանի Դաշնությունն էական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, իսկ որոշ հայեր Ռուսաստանի դիրքորոշումը արպես դավաճանություն են որակում:
Մոսկվան թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի բարեկամներ է համարում, ասել է Պեսկովը: «Իհարկե»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը հարցին` արդյո՞ք Մոսկվան շարունակում է միաժամանակ բարեկամ համարել և Ալիևին, և Փաշինյանին:
«Միայն այս վերաբերմունքը, միայն այն փաստը, որ Ռուսաստանը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ (մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ, մենք ՀԱՊԿ-ում ենք, Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք դարեր շարունակ հարաբերություններ ենք կառուցել), և նույնը ադրբեջանցիների հետ է, և մեր բարեկամությունը, պատմական բարեկամությունն Ադրբեջանի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի հետ թանկ է մեզ համար, միայն այս մոտեցումը թույլ տվեց հենց Ռուսաստանին անաչառ միջնորդի դեր խաղալ [Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում]»,- ընդգծել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պեսկովի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ձևակերպումներ, որոնց ընդունումը մի քանի տարի առաջ թույլ կտար խուսափել արյունահեղությունից։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռազմական գործողությանը նախորդել են «երկար տարիներ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների և առաջին հերթին Ռուսաստանի կարգավորման ինչ-ինչ ձևակերպումներ առաջարկելու փորձերը»։
«Այդ ձևակերպումները գոյություն ունեին, դրանք լավ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, դրանք այս կամ այն պատճառով չեն գործել,- ասել է Պեսկովը։ - Եթե դրանք իրականացվեին, անգամ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունահեղ պատերազմը չէր լինի և կհաջողվեր խուսափել հազարավոր հայ երիտասարդների և երիտասարդ ադրբեջանցիների զոհվելուց»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.
-
2025-06-03 19:34
Как ранее сообщалось, Россельхознадзор с 16 июня может запретить ввоз цветов из третьих стран через Армению в связи с участившимися обнаружениями в них карантинных объектов.
-
2025-06-03 19:30
Уголовное дело против бывшего вице-премьера Армении Армена Геворкяна о предполагаемом отмывании денег будет передано в суд, сообщил Антикоррупционный комитет.