Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԴԵՌ ՏԱՔ ԵՆ. ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՍԿ ԱՅՆ ՄՈՏ Է, ՈՐ «ԻՄ ՔԱՅԼԸ» ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ԱՅՍ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Վերջին 100 տարում հազիվ էինք դուրս եկել զոհի կարգավիճակից. հազիվ էինք սովորել լինել հաղթանակած ազգի զավակներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա, մասնվորապես, նշել է. «Սփյուռքահայերը, գալով հայրենիք, հպարտանում էին, թե գնում են երկու հայկական պետություններ այցի։
Հիմա բոլորը նվաստացած են։ Կորցրել են իրենց արժանապատվությունը։
Ռուսաստանահայերը, որ լինելով մեծաքանակ ու ազդեցիկ, օգնելով ու ներդրումներ անելով Հայաստանում և Արցախում, այսօր գետինն են մտնում, տեսնելով հրճվող ադրբեջանցիներին, և հազիվ են զսպում, որ չսկսեն ազգամիջյան պատերազմ Մոսկվայում։
Ամերիկահայերը, որ ունենալով սեփական լոբին, սենատորերին ու կոնգրեսականներին, այսօր շվարած մնացել են, գետինն են մտնում, տեսնելով հրճվող թուրքերին, հազիվ են զսպում, որ չսկսեն բախումներ Վաշինգտոնում։
Ֆրանսահայերը, որ ամեն ինչ արեցին ու քաղաք առ քաղաք ճանաչել էին տալիս Արցախի անկախությունը, հիմա չգիտեն ինչ պատասխանեն իրենց ֆրանսիացի ընկերներին։
Արցախցիները, որոնք այսօր հայրենազրկվել են, ընտանիքներ, որոնք չունեն ամուսին, ապագա ու երեխաներով հանդերձ հայտնվել են դրսում, նրանք նվաստացած են։
Հայաստանի հայերը, որոնք հավատացել են քո Արծրունի ամեն մի ստին, ովքեր ամեն օր հավատում էին, որ հաղթելու են ու հիմա իրենց ասել ես, որ եղել են վախկոտ ու պատերազմից թռած։
«Իմ քայլը» դեռ տաք է։ «Իմ քայլում» դեռ չեն հասկանում։ Այն, ինչ արեց Նիկոլը ու այն, ինչ անում են իրենք՝ հայ ժողովրդի պատմության մեջ դեռ ոչ մի քաղաքական ուժ չի արել։ Ու կգա ժամանակը, իսկ այն մոտ է, որ «Իմ քայլը» պատասխան կտա այս համազգային նվաստացման համար։
Որովհետև հնարավոր չի լինի խաբել, ֆեյքերով շեղել, բանսարկել։ Որովհետև մոտենում է այն օրը, երբ Արցախը դե ֆակտո չի լինի։ Այդ օրվանից կսկսվի «Իմ քայլին» պատասխանատվության ենթարկելու համահայկական օպերացիան։
Չե՛ն մարսելու։
Ու սա ես չեմ ասում։ Արդեն կան հազարավոր ասողներ՝ ավելի զայրացած, ավելի նսեմացած ու հաշվեհարդար անելու պատրաստ արժանապատիվ հայեր»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 13:07
У детей, появившихся на свет в октябре, высоки шансы добиться успеха в самых разных областях, уверены ученые.
-
2024-04-26 12:56
Что произойдет в результате объявленных правительством Армении изменений границы на Тавушском участке? Свое аргументированное видение представил экс-омбудсмен Армении Арман Татоян. Он, в частности, отметил:
-
2024-04-26 12:44
Докладчик по Армении, депутат Европарламента от Болгарии Андрей Ковачев совместно с главой делегации Европарламента по Южному Кавказу Мариной Кальюранд опубликовали заявление, в котором приветствовали начало делимитации между Арменией и Азербайджаном. Ковачев дал интервью Alpha News по этому случаю.
-
2024-04-26 12:29
Политолога Сурена Петросяна сегодня выпустят из места содержания задержанных, поскольку в течение 60 часов ему не было предъявлено никакого обвинения. Об этом говорится в сообщении, распространенном Координационным штабом в защиту армянской государственности.