Արգիշտի ԿԻՎԻՐՅԱՆ․ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՐԿԵԼՈՒ
Կարճ ասեմ։ Մեզ պետք է շտապ կերպով նոր իշխանություն, որը Ռուսաստանի առաջ շատ սիրալիր, բայց հստակ կդնի, որ կամ իրենք մեզ օգնում են պահել գոնե Արցախը ներկայիս մեր կողմից վերահսկվող սահմաններում, այսինքն մեր վերհսկողության տակ են մնում Աղդամը, Քարվաճարը ու Լաչինի հատվածը, կամ մենք հանում ենք ողջ բնակչությունը Արցախից, որի պարագայում Ռուսաստանը իր խաղաղապահներով լքում է Արցախը, կարճ ժամանակ անց նաև ողջ տարարածաշրջանը՝ որոշ ժամանակ անց ստանալով առնվազն Ադրբեջանին, իսկ հետո նաև Հայաստանին որպես ՆԱՏՈ-ի անդամ։
Թող Մոսկվան այդ պարագայում կատարի իր ընտրությունը, վերջիվերջո մենք պետք է հասկանանք, որ Աղդամը, Քարվաճարը ու Լաչինի հատվածի հանձնումից հետո մնացած "Արցախի կռճոնը" որևէ առումով կենսունակ չէ, այնտեղ անհնարին է պահել ինքնաբավ ու կենսունակ բնակչություն, այնտեղ մնացած մարդիկ մշտապես ենթարկվելու են տարատեսակ սադրանքների ու ահաբեկումների Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, ու կարճ ժամանակ անց այնտեղ մարդ էլ չի մնալու, ընդամենը մնալու ռուսական խաղաղապահներն ու ռուսական դրոշը, իսկ փոխարենը, Նիկոլի ստորագրած տխրահռչակ համաձայնագրով "սուվերեն ճանապարհով" Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ, ու այդ ճանապարհը դուրս է լինելու մեր վերահսկողությունից։
Ու այդ վերահսկողությունից դուրս ճանապարհը շատ ավելի մեծ սպառնալիք է Հայաստանին, ու ավելի լավ է լուծել այդ տխռահռչակ համաձայնագիրը, քան թե մշտապես փորձել հակազդել այդ նոր մարտահրավերին և վերածվել այդ ամենի պատանդի։ Այդ համաձայնագրի լուծումը թույլ կտա նաև խուսափելու Ադրբեջանի կողմից մեզ մոտ ժամանակներս ներկայացվելիք մոտ 50 միլիարդ փոխհատուցում վճարելու պահանջից, որի մասին Բաքվի իշխանությունները արդեն իսկ շտապեցին հայտարարել։ Որոշակի առումով վստահ եմ, որ լուրջ բանակցողի պարագայում կարելի է "համոզել" Մոսկվային օգնելու մեզ պահելու գոնե ներկայիս մեր վերահսկողության տակ գտնվող սահմանները, պահելու դրանց վրա տասնամյակների ընթացքում կառուցված Հյուսիսային ու Կենտրոնական հզոր պաշտպանական գծերը, պահելու Քարվաճառը իր ջրային ռեսուրսներով, և այդ տարածքում գոնե հնարավոր կլինի ապահովել կենսունակ բնակչություն, քանի որ եթե մենք հանձնեք "Արցախի կռճոնը", ապա Մոսկվան կստանա այս տարածաշրջանում իր շահերի համար ծանրագույն հարված։ Իսկ Մոսկվան, ի տարբերություն Հայաստանի շատ լավ գիտի իր շահերը։ Այդ իսկ պատճառով է, որ Մոսկվան երեկ Լավրովի շուրթերով փաստացի սկսեց պաշտպանել Նիկոլին, քանի որ Նիկոլը դեռ իրենց պետք է, բայց ինքը պետք չի հայ ժողովրդին ու վերածվել է հայ ազգի անվտանգության լրջագույն սպառնալիքի։ Մենք ունենք հաշված օրեր ինչ-որ բան փրկելու՝ նոր պրոֆեսիոնալ իշխանություն, նոր բանակցող, նոր մոդել․․․
P.S. Եթե որևէ հեռուստատեսություն կցանկանա անրադառնալ այս հարցին, պատրաստ եմ այս ամենը ավելի լայն ներկայացնել։
Արգիշտի ԿԻՎԻՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:42
Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից
-
2025-07-31 10:00
Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.
-
2025-07-31 08:54
Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.