«ԱՆԻԾՎԵՔ ԴՈՒՔ ԹՈՒՐՔ ՇՆԵՐ ՈՒ ՀԱՅ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ. ՉԵՔ ՄԱՐՍԵԼՈՒ» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արցախի Քաշաթաղի շրջանում մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը ու հեռանում: Քարվաճառցիները 48 ժամ ժամանակ ունեն իրենց տները լքելու համար, քանի որ այդ տարածքները պետք է Ադրբեջանին վերադարձվեն մինչև նոյեմբերի 15-ը:
Շատ արցախցիներ գնում է Դադիվանքին հրաժեշտ տալու: Նրանցից մի մասը հեկեկալով լաց է լինում:
Էրքեջի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի պատերից հերոսների նկարները պոկելուց հետո, դրսի կողմից պետաերին գրառումներ են արել.
«Ձեզ մենք չենք սպանելու, բայց մեռնելու եք էս օդից», «Անիծվեք դուք թուրք շներ ու հայ դավաճաններ. Չեք մարսելու»: «Ոչ վայելեք»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի մի մասը, ինչպես նաև հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։
Ըստ հայտարարության տեքստի, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին Քելբաջարի շրջանն է հանձնվում, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Աղդամի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանն է հանձնվում մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:39
Бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян призвал присоединиться к факельному шествию в память о жертвах Геноцида армян.
-
2025-04-22 17:36
Опубликована полная версия решения Конституционного суда 1776.
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.