ՌԴ ԱԳՆ․ ՌԴ-ն ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին
Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, Ռուսաստանը նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման համար, նախ` քաղաքական, օգտագործելով դրա համար դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, բանակցային գործընթացը, այնուհետև տեղափոխել է այնտեղ իր խաղաղապահներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բոլոր նրանք, ովքեր այսօր միմյանցից ավելի բարձր են բղավում թերթերում և հեռուստածրագրերում, պետք է հիշեն, որ այս տարածաշրջանի քաղաքացիների, այսօրվա բոլոր բնակիչների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան երաշխավորվում, ապահովվում են ռուս խաղաղապահների կողմից: Սա այն հարցի մասին, թե որքանով է Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված այս տարածաշրջանի կայունությամբ:
Դրանք ոչ միայն քաղաքական հռչակագրեր են, ոչ միայն հնարավորությունը պահպանել իր դիրքորոշումը, որն ուղղված էր խաղաղ կարգավորմանը և հրադադարի ռեժիմին, հարձակումների, մեղադրանքների դեմ, որ այն թույլ է, հուսահատ և չի կարող կյանքի կոչվել, այլ մեր խաղաղապահներին այնտեղ ուղարկելու այս որոշումը: Յուրաքանչյուրը, ով այդպիսի նյութեր է գրում, պետք է հասկանա, թե Ռուսաստանն ինչի է գնել այդպիսի որոշում կայացնելով և որքանով է այն շահագրգռված այս տարածաշրջանի, Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության ու բարգավաճման մեջ: Սա մեծ հաշվով աննախադեպ որոշում է, և ես երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ շատերը չեն գիտակցում Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված որոշման մասշտաբները»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».