800 պացիենտ հիմա ծանր վիճակում է, ևս 200-ը՝ ծայրահեղ ծանր
COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով 80 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ 800 պացիենտ հիմա ծանր վիճակում է, ևս 200-ը՝ ծայրահեղ ծանր։
Այսօր Հայաստանի հիվանդանոցները լեփ-լեցուն են կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտներով։ Ավելին՝ մի քանի հարյուր պացիենտներ հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են հերթում սպասել, մինչև իրենց համար տեղ կազատվի։ Նույնիսկ շատ հիվանդանոցներ, որոնք նախապես այլ «ուղղվածություն» են ունեցել (օրինակ՝ Այրվածքների բուժման ազգային կենտրոնը), ներգրավված են կորոնավիրուսով պացիենտների բուժման գործին, ինչպես նաև Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորների և տուժածների։
Ոմանք առաջարկում են պացիենտների բուժման համար օգտագործել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքը, որտեղ համավարակի սկզբում տեղադրել էին տասնյակ մահճակալներ, բայց որոնք այդպես էլ չէին օգտագործվել։ Սակայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ բուժումը, որը կարելի է կազմակերպել այդպիսի վայրում, ոչ մի բանով չի տարբերվի տանը բուժվելուց, քանին որ կարևոր է ոչ թե մահճակալների թիվը, այլ մասնագետների, ԹԱՕ սարքերի և այլն, իսկ այդ ամենն արդեն ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.