Последние новости

«Եղնիկներ»-ում ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն

«Եղնիկներ» տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից։

«Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկներ»-ի զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում:

Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն»,- տեղեկանում ենք Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջից:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ