Նախագահ Սարգսյանն ու Կոմանդոսը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրները՝ անվանի գիտնականներ, մտավորականներ, անհանգստություն ու մտահոգություն են արտահայտել առկա իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև իրենց տեսակետները ներկայացրել դրանից ելքերի գտնելու վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշելով, որ հանրությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունը, հասարակական համերաշխությունն ու ազգային միասնականությունը:
Ըստ նախագահի, կան բազմաթիվ խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, սակայն դրանք պետք է կարգավորվեն միմիայն օրենքի և օրինականության սահմաններում, պետք է կարողանալ ոտքի կանգնել, ճիշտ գնահատել իրավիճակը և հստակ ծրագրերով առաջ ընթանալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.