«Ժողովուրդ». ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ԿԼԻՆԻ՞. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Չնայած Ագզային ժողովի արտահերթ նիստ գումարել չհաջողվեց, սակայն նոյեմբերի 17-ին պետք է գումարվի ԱԺ հերթական նստաշրջանը:
Ազգային ժողովի պաշտոնական կայքում արդեն տեղադրված է մեկ օր առաջ՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգը, որի ժամանակ էլ պետք է հաստատվի ամբողջ նստաշրջանի օրակարգը:
Իհարկե, այս պահին կանխատեսելի չեն իրադարձությունները, որոնք կընթանան մինչ այդ, սակայն հերթական նստաշրջանի օրակարգի գլխավոր հարցերից մեկը 2021 թվականի պետական բյուջեի նախագիծն էր, որը վերջին օրերին քննարկվում էր մշտական հանձնաժողովներում:
Երեկ այն հավանության արժանացավ նաև գլխադասային հանձնաժողովում և ընդգրկվեց օրակարգ: Կորոնավիրուսի համավարակով և պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2021 թվականին նախապես ծրագրված 4.8 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական աճ:
Եկող տարի ծառայությունները կաճեն 4.1%-ով, արդյունաբերությունը՝ 5.2%-ով, շինարարության ճյուղը՝ 4.9%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9% ով: 2021 թվականին նախատեսվում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել, որի հիմնական մասը հարկային եկամուտներն են: Ծախսերի ծավալը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ կկազմի, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».