Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. Ո՞ՒՐ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՄԵՐ ԿՈՐՑՐԱԾ, ՀԱՆՁՆՎՈՂ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ, ՕՐԻՆԱԿ՝ ՀԱԴՐՈՒԹԻ ԿԱՄ ՔԱՇԱԹԱՂԻ
Իմ ցանկությունն է, երազանքը, որ Արցախում ապրող իմ ընկերները, շրջապատը, հայրենակիցները հնարավորություն ունենան որքան հնարավոր է արագ վերադառնալ Արցախ՝ իրենց օջախները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը, երբ կոչ են անում վերադառնալ, ապա պետք է մի քանի կարևոր հարցի պատասխանեն։
Առաջին, ո՞ւր վերադառնան մեր կորցրած, հանձնվող շրջանների բնակիչները, օրինակ՝ Հադրութի կամ Քաշաթաղի, ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը, որտե՞ղ են ապրելու, ինչպես և այլն։
Երկրորդ, ո՞ւր վերադառնան մեր այն հայրենակիցները, որոնց բնակավայրերը չի հանձնվել, սակայն տները ավիրված են։
Նիկոլ, վերադարձիդ կոչից առաջ արդեն կազմակերպված ձևով պետք է գտած լինեիր համապատասխան գումարները, շինարական ընկերությունները նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթից հետո Արցախում պետք է անհրաժեշտ վերականգնողական աշխատանքները մեկնարկած լինեին։
Երրորդ, ձեր կոչերը անելուց առաջ հիշեք, որ դրանք տեղ կհասնեն, եթե ձեր նկատմամբ կա վստահություն, իսկ կա՞ ձեր նկատմամբ վստահություն՝ ես չխոսեմ։ Մյուս դեպքերում վռրադարձողը վերադառնալու է՝ անկախ նրանից, թե ինչ կխոսեք, ինչ կհայտարարեք։
Կրկնում եմ՝ ստեղծված պայմաններում Արցախը ամբողջությամբ չկորցնելու համար հայը պետք է ապրի Արցախում, սակայն դրա համար պետք է շատ արագ գործել, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և ամենակարևորը՝ մարդիկ պետք է վստահ իմանան, որ իրենց ընտանիքները ապրում են անվտանգ միջավայրում։
Բառերով, կոչերով ոչինչ չի լինի. մարդիկ պետք է տեսնեն, որ նվազագույնը նշածս հարցադրումներով գործում եք և այդ ժամանակ առանց կոչերի էլ նրանք կվերադառնան։
Արցախցին ուժեղ է, պինդ, կպած իր հողին՝ չկասկածեք։ Արցախում հայը շարունակելու է ապրել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.