ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավել Ղարաբաղի մշակութային արժեքների պահպանման գործում
Ղարաբաղում մշակութային արժեքների պահպանման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի առաջարկությամբ կարելի է փորձագետներ ներգրավել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:
«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չի լինի»,- ասել է Միտրոֆանովան, ով նախկինում զբաղեցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Նրա խոսքով` «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:
«Միևնույն ժամանակ, հատուկ խնդրանքով, հնարավոր է Համաշխարհային ժառանգության կենտրոնի (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից առաջարկված փորձագետների ներգրավել»,- շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպանը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առցանց ասուլիսին ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի կազմակերպությունների և առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների հետ միասին, կարող են հսկայական դեր ունենալ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, էթնո-դավանանքային խմբերի համակեցության, մշակութային և կրոնական վայրերի վերակենդանացման և դրանց անվտանգ և հարգալից գործունեության ապահովման գործում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.