Եվրախորհրդարանական. Էրդողանը պատերազմում է Հայաստանի հետ և սպառնում է մեր մայրցամաքին
Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլաս Բեյը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել սուբսիդիաներն Անկարային և Իսլամաբադին և պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, հայտնում է RepublicWorld-ը:
Նշվում է, որ Բեյը Թուրքիային և Պակիստանին «մտահոգություն առաջացնող երկրներ» է անվանել` Եվրոպայում ահաբեկչությունների աճի ֆոնին: Ներքին գործերի պատասխանատու, եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի հետ զրույցում Բեյն իր անհամաձայնությունն է հայտնել Եվրահանձնաժողովի կողմից ցուցաբերվող աջակցության հետ «մտահոգություն առաջացնող երկրներին»:
«Նոյեմբերի 11-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստին Եվրախորհրդարանի` «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբից ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյը կտրականապես դեմ է արտահայտվել եվրոպական օգնության ցուցաբերմանը Պակիստանին և Թուրքիային` հաշվի առնելով սպառնալիքները երկու երկրների կողմից: Եվրախորհրդարանի պատգամավորի մեկնաբանություններն արվել են «ահաբեկչության դեմ պայքարի, խոսքի և կրթության ազատության» թեմայով բանավեճի համատեքստում: Եվրոպան տարբեր ահաբեկչությունների թիրախ դարձավ Վիեննայում, Մադրիդում, Լոնդոնում, Փարիզում, Նիսում, Միլանում, Բեռլինում, Ամստերդամում, Թուլուզում, Ստոկհոլմում և Սանկտ Պետերբուրգում: Բեյը նշել է, որ մադրիդյան ահաբեկչությունների արդյունքում շատ մարդիկ սպանվեցին իսլամիստական ահաբեկչության կողից, իսկ Եվրոպան կորցնում է իր ինքնակայությունը:
«Նրանք հարձակվում են մեզ վրա նրա համար, թե ով ենք մենք, այլ ոչ թե` մեր արածի համար: Մենք չենք կարող կռվել այս ճակատամարտում, եթե հրաժարվենք թշնամու անունը նշելուց»,- ասել է նա:
Թուրքիան և Պակիստանը մտահոգություն առաջացնող երկրներ անվանելով` Բեյն ասել է. «Էրդողանը նույնպես առաջ է գնում, քանի որ Եվրամիությունը չի համարձակվում գործել, այն պատերազմում է Հայաստանի հետ, իսկ Լիբիայում, ջիհադիստներ տեղակայելով, սպառնում է մեր մայրցամաքին միգրացիոն պայթեցնող գործողություններով, նա Սոֆիայի տաճարը մզկիթի է վերածում»: Ապա Բեյը քննադատել է հանձնաժողովը` իսլամիստական կազմակերպությունների ֆինանսավորման համար` հայտարարելով, որ «Մահմեդական եղբայրներ»-ին 5.6 միլիոն եվրո է տրամադրվել:
«Վերջին 5 տարվա ընթացքում Եվրամիությունն ընդհանուր 36.5 միլիոն եվրո է վճարել իսլամիստական կազմակերպություններին կամ նախագծերին, որոնց նրանք մասնակցել են»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 06:01
Израильская авиация нанесла серию ударов вдоль русла реки Литани в районе Джеззин на юге Ливана. Об этом сообщает РИА Новости со ссылкой на ливанский военно-полевой источник.
-
2025-07-04 05:57
Генеральная прокуратура Республики Армения представила ходатайство председателю Национального Собрания Алену Симоняну о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата фракции «Армения» Артура Саргсяна.
-
2025-07-04 05:54
Президенты России и США провели телефонный разговор 3 июля, он длился около часа. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков.
-
2025-07-04 05:50
Уполномоченный по правам человека в России Татьяна Москалькова направила официальное обращение к омбудсмену Азербайджанской Республики Сабине Алиевой в связи с задержанием граждан РФ, в том числе журналистов «Sputnik Азербайджан».