Իրանն ուժեր է տեղակայել հյուսիսարևմտյան սահմանային շրջաններում` Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով
Իրանի բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Նոզար Նեմաթին հայտարարել է, որ իրանական ժողովրդի համար խաղաղության և անվտանգության պահպանումը երկրի սահմանային շրջաններում կարմիր գիծ է և առաջնահերթություն իրանական զինված ուժերի համար, հաղորդում է Mehr-ը:
Շաբաթ օրը կայացած արարողությանն իր ելույթի ժամանակ Նեմաթին խոսել է երկրի սահմաններին տիրող իրավիճակի մասին:
Նա ողջունել է Իրանի զինված ուժերի, հատկապես ցամաքային ուժերի ջանքերը, որոնք ուղղված են երկրի բոլոր սահմանային շրջանների անվտանգության պահպանմանը: Գեներալի խոսքով` այսօր իրանական բոլոր սահմաններն ապահովված են անհրաժեշտ անվտանգությամբ:
«Քանի որ երկրի անկախության և տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրության կենտրոնում է, իհարկե, երբ հարևան երկու երկրները ռազմական բախման մեջ են մտնում, մենք ավելի զգայուն կերպ ենք հետևում իրադարձություններն»,- ասել է նա:
Ըստ Նեմաթիի` տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ապահովության բացակայությունը կարող է տարածվել նաև այլ տարածքների վրա:
«Ուստի, քանի որ իրանական ժողովրդի անվտանգությունն ու հանգստությունը սահմանամերձ քաղաքներում շատ կարևոր են մեզ համար, մենք ուժեր ենք տեղակայել հյուսիսարևմտյան սահմանամերձ շրջաններում` դեպի երկիր ելքի և մուտքի բոլոր կետերին հետևելու համար»,- ասել է գեներալը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.