Արա ՂԱԶԱՐՅԱՆ․ ՄԵՂՐԻԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼՈՒԾԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈՎ
Այժմ կարևորագույն խնդիրներից են Արցախի քաղաքացիների գույքային իրավունքի հետ կապված հարցները։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
«Փաստաթղթով նախատեսված չէր, որ քաղաքացիները պետք է դուրս գան, բայց հիմա նրանք իրենց կամքով որոշել են դուրս գալ և իրենց գույքը հանել։ Հայտնի է, որ հնարավոր չէ երաշխավորել էթնիկ հայերի անվտանգությունը։ Այդ փաստն Ադրբեջանը երբեք չի էլ հերքել, ուստի բանակցությունների միջոցով պետք է ժամկետ տրամադրվի, որպեսզի քաղաքացիներն իրենց գույքը կարողանան դուրս բերել»,- նշեցց Արա Ղազարյանն ու հույս հայտնեց, որ այս մասով բանակցոություններ ընթանում են, քանիոր որոշման մեջ քաղաքացիների մասով որևէ բան չկա գրված։
«Հրադադարի որոշման մեջ նշվում են կարճ ժամկետներ, այն էլ միայն ԶՈւ-երի մասով, ոչ թե քաղաքացիների։ Հիմա նոր իրավիճակ է, քաղաքացիները որոշել են դուրս գալ և պետք է հարգել նրանց իրավունքը, չի կարելի անտեսել։ Չի կարող ռուս զինվորը մտնի քաղաքացու տուն և ասի, որ մեկ-երկու ժամից դուք պետք է դուրս գաք։ Նա այդ իրավազորությունը չունի։ Կա խնդիր քաղաքացիների հետ, անկախ ազգությունից, դա մարդու իրավունք է, որը պետք է հարգել»,- հավելեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է տարածքների կորստին, ապա միջազգային իրավունքի մասնագետը կարծում է, որ այստեղ ևս բանակցելու հնարավորություն կա։
«Եթե ստատուս քվոն վերանում է և տեղը գալիս է պայմանագրային կարգավորումներ, ապա կողմերը արդեն ձեռք են բերում հավասար իրավունքներ, պարտականություններ և հնարավոր է արդեն պայմանավորվել»,- ասաց Արա ԱՂազարյանն ու պարզաբանեց․
«Օրինակ հիմա Շուշիի հետ կապված տեղաշարժի խնդիր կա։ Մենք ունենք ճանապարհ, իրենք չունեն ճանապարհ։ Այսինքն՝ ճանապարհները մեր ձեռքին են, Շուշին՝ իրենց։ Այս հարցը պետք է լուծել բանակցությունների միջոցով։ Տեսականորեն, երբ կա միջազգային պայմանագրային պայմանավորվածություն, ապա ավելի հեշտ է հարցերը լուծել, քան ստատուս քվոի պարագայում»։
Անդրադառնալով ՀՀ տարածքային խնդիրներին՝ մասնավորապես Մեղրիին, մեր զրուցակիցը նշեց, որ այս հարցի լուծման համար տարիներ կպահանջվի և որը հնարավոր է լուծել միայն հանրաքվեի միջոցով.
«ՀՀ տարածքային ամբողջականության միջամտություն պետք է լինի։ Նման հարցերն, ըստ սահմանադրության, հնարավոր է լուծել հանրաքվեի միջոցով։ Դրա համար նախ պետք են տարիներ և հետո այդ հարցը շատ մանրամասն կարգավորման առարկա է»։
Ղազարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում բազում խնդիրներ են առաջացել, որոնք հնարավոր է կարգավորել միայն բանակցություններով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:24
Президент РФ Владимир Путин принял в Кремле старшего советника верховного лидера Ирана аятоллы Али Хаменеи Али Лариджани. Об этом сообщил журналистам пресс-секретарь главы государства Дмитрий Песков, передает ТАСС.
-
2025-07-21 09:22
Действующий премьер Армении, оставаясь верным намерению реализовать свои антинациональные повестки, заявил о намерении организовать нападение на Первопрестольный Святой Эчмиадзин и Католикоса Всех Армян. Об этом в своем Facebook написал первый вице–президент Группы компаний «Ташир», член Духовного совета ААЦ Айк Игнатян.
-
2025-07-21 09:21
Президент Азербайджана Ильхам Алиев на медиа-форуме в арцахском Шуши заявил, что Ереван и Баку очень близки к подписанию мирного договора, вновь затронув вопрос условий, при выполнении которых он может быть подписан, передает «Арменпресс».
-
2025-07-21 09:19
Экс-глава МИД Армении Вардан Осканян предлагает создать структуру, которая будет привлекать внимание международного сообщества к политическим заключенным.