Последние новости

Ռոման Բաբայանը` Նիկոլ Փաշինյանին. Պարզապես պատասխանեք այս հարցերին և` անկեղծորեն

Իսկ ճի՞շտ է, որ Ռուսաստանի Դաշնությունն այս պատերազմի առաջին օրվանից կարգավորման տարբեր մոդելներ և կարգավորման շատ լավ մոդելներ է Ձեզ առաջարկել: Ես մի քանի հարց ունեմ պարոն Փաշինյանին: Կարծում եմ, որ պետք է տամ այս հարցերը և ակնկալում եմ, որ Հայաստանի վարչապետը կպատասխանի այս հարցերին և` անկեղծորեն: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարեց ռուս հեռուստալրագրող, «Պռավո գոլոսա» հաղորդաշարի հաղորդավար, «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը:

«Պետք չէ ինձ խաբել, քանի որ ես բավականին շատ տեղեկությունների եմ տիրապետում: Ես միանգամից կհասկանամ, եթե Դուք սկսեք ստել, պարոն Փաշինյան: Հարցը հետևյալն է. ճի՞շտ է, որ Ռուսաստանի Դաշնությունն այս պատերազմի առաջին օրվանից կարգավորման տարբեր մոդելներ և կարգավորման շատ լավ մոդելներ է առաջարկել Ձեզ, ոչ թե` նրանք, որոնք կան հիմա, այլ` շատ լավերը, և Դուք ամեն անգամ ուշադիր լսել եք այդ առաջարկները և մերժել եք, Դու պարզապես հրաժարվել եք: Երկրորդ հարցը. ճի՞շտ է, պարոն Փաշինյան, որ այս առճակատման, այս պատերազմի առաջին վայրկյաններից, այս պատերազմի առաջին օրերից ձեզ օգնություն է առաջարկվել, և այդ օգնությունն անմիջապես տրամադրվել է Ձեզ, ընդ որում` հսկայական չափերի: Ճի՞շտ է, որ տասնյակ ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել հայկական ռազմական օդանավակայաններում և ոչ միայն ռազմական օդանավակայաններում: Խնդրում եմ պատասխանեք մեզ: Ճի՞շտ է, որ Դուք ստացել եք ձեր խնդրած սպառազինության համակարգերը: Դուք անձա՞մբ եք խնդրել եք և ստացե՞լ եք դրանք: Պատասխանեք այս հարցերին, և այդ ժամանակ մենք կփորձենք պարզել` արդյոք Դուք իրականում ունակ եք պատասխան տալ Ձեր արածի համար, ունակ եք պետություն ղեկավարել, և մարդիկ, ովքեր այսօր էլ շարունակում են աջակցել ձեզ, միգուցե նրանք շատ նոր բաներ իմանան... Պարզապես պատասխանեք այս հարցերին և` անկեղծորեն: Եվ եթե անկեղծ չպատասխանեք, ես Ձեզ կտամ հաջորդ հարցը, արդեն` ավելի կոնկրետ, և Դուք չեք կարողանա տակից դուրս գալ, - ասել է Ռոման Բաբայանը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ