Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ձերբակալվել է։ Նրա պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել այդ մասին։
«Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։ Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է»,–գրել է Սահակյանը։
Նրա խոսքով` սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, «հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն»։
Պաշտպանները պնդում են, որ ապօրինի խուզարկություններ են իրականացվել Վանեցյանի ծնողների բնակարանում, իսկ Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահներն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։
Դրանից հետո, ըստ Վանեցյանի պաշտպանների, առանց խուզարկության չհեռանալու միտումով ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը։ Դրա թույլտվությունը նույնպես չեն ունեցել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 14:06
Российская сторона выражает признательность Азербайджану за оказанное содействие в возвращении на родину российских граждан, пребывавших в Иране в момент атаки Израиля. Об этом говорится в сообщении МИД РФ.
-
2025-06-14 14:03
Армия обороны Израиля (ЦАХАЛ) расширяет масштабы военной операции против ядерной программы Ирана и наносит удары по десяткам военных объектов. Об этом заявил советник канцелярии израильского премьера Бениамина Нетаньяху Дмитрий Гендельман.
-
2025-06-14 14:02
Депутат Государственной Думы и директор Института стран СНГ Константин Затулин прокомментировал усиливающуюся антироссийскую риторику Азербайджана. В интервью изданию «Свободная пресса» он отметил, что официальный Баку, используя любые поводы, стремится дискредитировать российскую позицию, особенно в контексте карабахского конфликта.
-
2025-06-14 13:59
В Израиле среди армян, к счастью, пострадавших нет. Об этом Новости Армении-NEWS.am сообщил архимандрит (вардапет) Эммануэл Атаджанян.