Որդիների հետ առաջնագծում կռված հրամանատարին ձերբակալել են Փաշինյանի սպանության նախապատրաստության կասկածանքով
Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա արձանագրեց, որ չի կարող լուրջ վերաբերել կասկածանքին, դժվարությամբ, բայց, այդուհանդերձ, հույս հայտնեց առ այն, որ նշվածը կասկածանքով կսահմանափակվեն, քանի որ իշխանության յուրացումը կոնկրետ հանցակազմ է, որի նախապատրաստությունն ինքնին զավեշտ է, որովհետև իշխանության յուրացման նախապատրաստում որպես այդպիսին հնարավոր չէ պատկերացնել։
Փաստաբանը հայտնեց, որ ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Փաստաբանի խոսքով՝ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, նույնիսկ՝ բանավոր հարցմամբ, մինչդեռ, անձին արգելանքի վերցնելու պահից պետք է վկայակոչվեն ոչ միայն իրավական հիմքերը, այլև՝ փաստական որոշակի տվյալներ և նույնիսկ փաստաբանի բանավոր խնդրանքի դեպքում որևէ տեղեկություն չի տրամադրվել։ Ավելին՝ ձերբակալման հիմքում ընկած է անձի փախուստի կանխելը, մինչդեռ, Մինասյանը 40 օր` իր որդիների հետ եղել է առաջնագծում։
«Եթե մեր ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը պատկերացնում է, որ ԶՈՒ գնդապետ, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշան կրողը, երեք պատերազմերի մասնակիցը կարող է դիմել փախուստի, ես ուղղակի ցավում եմ նման մտածողություն ունեցող մարդկանց համար»,- ասաց Վարդևանյանը։
Նրա փոխանցմամբ՝ Մինասյանը ցուցմունք չի տվել, բայց հայտարարությամբ է հանդես եկել՝ արձանագրելով, որ նշվածը քաղաքական հետապնդում է։
Բացի դա՝ պաշտպանը նշեց, որ առավոտյան ժամը 10։30-ից փորձել է ներգրավվել որպես պաշտպան և հնարավորույուն է ունեցել ներգրավվել միայն 14։44-ի սահմաններում, քանի որովհետև ԱԱԾ գործընկերները պարբերաբար ձգձգում էին մինչև այն պահը, երբ փաստաբանը, ներգրավված չլինելով, մուտք գործեց ԱԱԾ։
Պաշտպանը գտնում է, որ դա արվել է ձերբակալման որոշման իրավաչափության բողոքարկման հնարավորությունը ձգձգելու համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-18 15:06
В Следственный комитет Республики Армения поступило сообщение о преступлении, что вечером 15 апреля 2024 года, после проведения соответствующих следственных действий, при доставке задержанного в место содержания задержанных в сопровождении сотрудников полиции, С. Варданян, задержанный по обоснованному подозрению в совершении преступного деяния в рамках уголовного производства, возбужденного с явными признаками хулиганства, подвергся насилию, были совершены действия, унижающие его достоинство.
-
2024-04-18 15:03
У карабахских армян должна быть возможность вернуться домой при условии обеспечения их прав и безопасности. Об этом официальный представитель МИД РФ Мария Захарова заявила на брифинге, передает News.am.
-
2024-04-18 15:02
Совместный российско-турецкий центр по мониторингу за соблюдением режима прекращения огня в Нагорном Карабахе прекращает свою деятельность. Об этом сообщает агентство АПА со ссылкой на министерство обороны Турции, передает Sputnik Армения.
-
2024-04-18 14:57
Россия ожидает четкой реакции властей Армении на сведения о том, что в Брюсселе между Ереваном, Брюсселем и Вашингтоном были оговорены планы по выводу российских войск из Армении. Об этом официальный представитель МИД РФ Мария Захарова заявила на брифинге, передает Aysor.am.