Ժամը 16։00-ին, դատարանը քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը
Այսօր, ժամը 16.00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Այս մասին հայտնում են Վանեցյանի փաստաբանները, տեղեկացնում է News.am-ը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ինչպես արդեն տեղյակ ենք, ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։
Երեկ կրկին անգամ ձերբակալվել է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Այսօր, ժամը 16.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Հայրենի դատարանները նախօրեին ցույց տվեցին, որ պատրաստ չեն օրենք խախատել ու իրենց ստորագրությամբ ու կնիքով մասնակից լինել մեր երկրի խայտառակ կապիտույլացիային։
Լիահույս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրենքի ու խղճի հակառակ։
Արթուր Վանեցյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.