Գաբրիելյանով. Փաշինյանը կարգադրել է Արցախի նախագահին հեռացնել գեներալին՝ նրա տիկնոջ հետ կոպիտ խոսելու պատճառով
Պատերազմի առաջին օրերից Լեռնային Ղարաբաղում է գտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը: Այդ մասին Սոլովյով Live-ին հայտարարել է «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ, «News Media» հրատարակչության տան նախագահ և գործադիր տնօրեն Արամ Գաբրիելյանովը:
«Նա բանակում ինչ-որ բան հասկանո՞ւմ է: Նա շտաբերի բոլոր նիստերին նստել և լսել է: Նրան ասել է մի գեներալ. «Լսեք, Դուք կին եք, դուրս եկեք, մի խանգարեք մեզ այստեղ»: Փաշինյանը զանգել է այնտեղ և ասել Արցախի նախագահին. «Հեռացրեք այդ գեներալին: Նա կոպիտ է խոսել իմ կնոջ հետ: Ի՞նչ է դա: Դա առհասարակ ի՞նչ անհեթեթություն է»,-ասել է Գաբրիելյանովը:
Նա նաև հաղորդել է, որ, երբ Նիկոլ Փաշինյանը միացել է Ղարաբաղում ռազմական խորհրդակցության մասնակիցներին և տեսել այնտեղ ներկա Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, հայտարարել է, որ խորհրդակցությունը չի կայանա, քանի դեռ Քոչարյանն ու Օհանյանը չեն հեռացվի դրանից:
Արամ Գաբրիելյանովը պատմել է ևս մեկ դեպքի մասին, որը կապված է WarGonzo նախագծի հեղինակ, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ:
Նրա խոսքով՝ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը զանգել է նրան 20 րոպե անց, երբ ռուս լրագրող Սեմյոն Պեգովը գրել է Արցախում Ռոբերտ Քոչարյանի ժանանման մասին՝ հայտարարելով, որ նրանք հետ են ուղարկում Պեգովին, քանի որ Հայաստանի վարչապետը զանգահարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Քոչարյանի ժամանման մասին Պեգովի գրառման պատճառով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.