ՊՆ խոսնակ. «Շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա»
Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Facebook-ի էջում տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»,-նշված է գրառման մեջ:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում (հղում անելով @Military_arm տելեգրամյան ալիքին), որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել զենքի վաճառքի գործարքներում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 17:16
Сможет ли действующая власть, ориентированная на протурецкий вектор, заставить отказаться и от символа армян – Арарата?
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.