«Արցախը կա և լինելու է». ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը կոչ է հղել
Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը՝ պաշտպանության բանակը, պատերազմից դուրս է եկել ծանր հարվածներ կրած, սակայն ավելի քան միասնական, հայտարարել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։
Հայրենակիցներին ուղղված կոչում նա նշել է, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների միացյալ ագրեսիային ու 44 օր շարունակ չափազանց ծանր մարտերի ընթացքում հայ մարտիկը գործեց անօրինակ սխրանքներ, ինչը, ցավոք սրտի, բավական չեղավ, որպեսզի պատերազմն ավարտվի այնպես, ինչպես կցանկանայինք:
«Կատարվածն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և մեր հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարենք ոչ թե մեր երազանքներն, այլ ձևավորված իրողությունները, իսկ երազանքները կարող են և պե՛տք է լինեն նպատակ, ինչին պիտի հասնենք միահամուռ լարված աշխատանքով:
Այդ նպատակների իրագործման համար առավել քան երբևէ բոլորիս անհրաժեշտ է միասնականություն, պետական մտածողություն և անձնական պատասխանատվության զգացողություն: Բոլորիս անհրաժեշտ է տարածվող անհիմն շշուկներին, իրականության հետ որևէ կապ չունեցող առասպելներին, տարաբնույթ հերյուրանքներին վերջ տալու կամք և վճռականություն»,-նշված է հայտարարության մեջ:
Արզումանյանի խոսքով՝ իրականությունն այն է, որ Արցախը կա և լինելու է: Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը՝ պաշտպանության բանակը, պատերազմից դուրս է եկել ծանր հարվածներ կրած, սակայն ավելի քան միասնական, կարգապահ և պատրաստ շարունակել կատարել հայրենիքը պաշտպանելու իր առաքելությունը:
«Անհիմն խոսակցություններն ազնիվ չեն առաջին հերթին այն զինվորների և սպաների նկատմամբ, ովքեր այս պահին էլ մարտական դիրքերում իրականացնում են իրենց ծառայությունը»,-շեշտել է ՊԲ հրամանատարն ու հավելել, որ բանակի հրամանատարության, սպաների ու զինծառայողների տեսլականը մեկն է՝ ապահովել մեր ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.
-
2025-06-04 19:30
Глава МВД Армении Арпине Саркисян не опровергла слухи о том, что новый начальник полиции и ее заместитель Арам Казарян приходится родственником криминальному авторитету Артуру Казаряну по прозвищу "Канакерци Туй", убитого в ноябре 2021 года.