Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿ, ՇԻՆԾՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ԵՎ Ի ՑՈՒՅՑ Է ԴՆՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱԽԵՐԸ
ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի` ԱԱԾ–ում հարուցված քրեական գործին կցված հեռախոսազրույցը ծիծաղելի է։ Նման որակում այսօր լրագրողների հետ զրույցում տվեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱԱԾ–ի հրապարակած ձայնագրությունը։
«Ձայնագրությունը բոլորդ լսել եք, դա ծիծաղելի է։ Վաղը կարող է յուրաքանչյուրիդ էլ ասեն` ինչո՞ւ եք սենց բան ասել։ Ակնհայտ է չէ՞, որ նման բան չկա։ Եվ, երկրորդը` ո՞ւմ է պետք Նիկոլ Փաշինյանին սպանել, եթե նա` որպես քաղաքական գործիչ զրո է, գոյություն չունի»,– ասաց Շարմազանովը։
ՀՀԿ ԳՄ անդամը շեշտեց, որ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի ու Աշոտ Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նկատմամբ 12 կուսակցություններ արդեն իրենց գնահատականը տվել են` այն շինծու որակելով։
«Սա խայտառակ, շինծու քրեական գործ է և ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի վախերը»,– ասաց Շարմազանովը։
Անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանի տանը խուզարկությամբ հայտնաբերված զենքին` Շարմազանովը հայտարարեց, որ այն օրինական է ու Բաղդասարյանը նվեր էր ստացել ծննդյան օրվա առիթով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.