Սոլովյով․ Նրանք կանգնած մարտնչում էին, մինչդեռ Փաշինյանը և Հարությունյանը հայտարարեցին, որ այդ մարդիկ գոյություն չունեն
Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան ալիքում հեռարձակվող Соловьев Live հաղորդման ժամանակ անդրադարձել է ամրոց-բերդաքաղաք Շուշիի կորստին:
Սոլովյովը հյուրընկալել է ANNA News-ի զինթղթակից Ալեքսանդր Խարչենկոյին, որը ֆիլմ էր պատրաստել Շուշիում կռվողների մասին: «Այդ մարդիկ այնտեղ կանգնած մարտնչում էին, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեցին, որ այդ մարդիկ գոյություն չունեն, իսկ անառիկ ամրոց Շուշին հանձնեցին»- հաղորդման սկզբում նշել է Սոլովյովը:
«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Շուշին չի պատրաստվել պաշտպանության: Ով եղել է Շուշիում, լավ պատկերացնում է, որ քաղաքը տեղակայված է հսկա ժայռի գագաթին, այսինքն՝ երեք կողմից պաշտպանված է ժայռերով: Ցանկության դեպքում, եթե նման հրաման լիներ, հայ զինվորականները կկարողանային պաշտպանություն կազմակերպել: Սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունեցել»:
«Նոյեմբերի 1-ից ես արդեն պատկերացում չունեի, որ իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել: Ես չէի տեսնում պատրաստված բանակային ուժերի, որոնք կարող էին ինչ-որ կերպ պաշտպանել Շուշին: Պայմանագրի ստորագրման նախորդ օրը Շուշիում ոչ մի պաշտպանական կառույց չենք տեսել»,- հավելել է Խարչենկոն:
Վերջինս հավելել է, որ դավաճաններին պետք է փնտրել իշխանությունների շարքերում. «Եթե փնտրում եք դավաճանների, նայեք ձեր իշխանություններին: Ռուսները կարող են կռվել Հայաստանի համար, եթե Թուրքիան, Ադրբեջանը կամ ցանկացած երկիր հարձակվեր Հայաստանի դեմ: Մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, սակայն ինչո՞ւ հայկական իշխանություններն Արցախում չէին, ինչո՞ւ ողջ հայությունն Արցախում չէր: Իսկ Փաշինյանն ավելին պետք է աներ, նա քաղաքական ղեկավար է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.