Последние новости

ՀԻՄԱ ՆԻԿՈԼԻ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՂՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՆ Է

Սուտ՝ պետական մակարդակով

Համաշխարհային պատմությանը հայտնի չէ նախադեպ, որ պետության ղեկավարը, ստորագրելով նման խայտառակ կապիտուլյացիա, շարունակի ղեկավարել երկիրն ու քաղաքացիական պատերազմ հրահրի։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում չի եղել որևէ կետ Հայաստանի վարչապետին լիազորություններ հանձնելու հնարավորության մասին՝ Ղարաբաղի մի մասը, ներառյալ Շուշին ու Հադրութը, ինչպես նաև 7 շրջանները հանձնելու համար։ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը հարուցում է բազմաթիվ հարցեր, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ դա միջազգային փաստաթուղթ չէ, ուստի վավերացման ենթակա չէ խորհրդարանի և Սահմանադրական դատարանի կողմից։

Ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ Փաշինյանը հայտարարեց, որ չի կարող բանակցություններ վարել Արցախի Հանրապետության անունից, քանի որ լիազորված չէ խոսել Արցախի ժողովրդի անունից: Նոյեմբերի 9-ին նա տվեց 7 շրջանները։ Ո՞վ լիազորեց նրան. Արայիկ Հարությունյա՞նը: Իսկ ո՞վ է լիազորել իրեն՝ Հարությունյանին. չէ՞ որ նրա ծրագրում կետ չկար 7 շրջանները հանձնելու մասին։ Այլ կերպ ասած՝ Արցախի ժողովուրդն իր նախագահին նման լիազորություններ չի տվել։ Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց, թե համաձայնություն է տվել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրի հայտարարությունը: Հարց է առաջանում. ի՞նչ հիմքերով։ Որտե՞ղ է գրված, թե Հայաստանի վարչապետը, Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ, իրավունք ունի ստորագրել ճակատագրական հայտարարություններ, որոնք վերաբերում են Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Ո՞ր պաշտոնական փաստաթղթով է նախատեսված կապիտուլյացիայի նման ընթացակարգ:

Լքելով ՊՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնը՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատերազմական գործողությունների ընթացքի մասին հանրությանը տեղեկացրել է Գլխավոր շտաբի տեղեկատվության հիման վրա: Այլ կերպ ասած՝ խոսքը պետական մակարդակով համակարգված ստի մասին է, որն ամեն օր մատուցվում էր Հայաստանի և Արցախի Հանրապետության քաղաքացիներին։ Ոչ միայն ՊՆ ներկայացուցիչը, այլև վարչապետ Փաշինյանն ինքն էլ հաստատեց, որ հայ ժողովուրդին 44 օր շարունակ կանոնավորապես ապատեղեկացրել են՝ նրանից թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական վիճակը։ Այդպիսին էր պետական քաղաքականությունը։ Փաշինյանն այդ սուտը բացատրեց ճշմարտությունը հակառակորդից թաքցնելու ցանկությամբ։ Ավելի ողորմելի հիմնավորում պատկերացնելն անգամ դժվար է։ Բերդաքաղաք Շուշին հակառակորդի վերահսկողության տակ մասամբ անցել է նոյեմբերի 5-ին, նոյեմբերի 6-7-ին հայկական զինված ուժերը լքել են քաղաքը, ժողովրդին այդ մասին ոչինչ չեն հայտնել, ժողովուրդն այդ մասին իմացել է միայն նոյեմբերի 10-ի գիշերը, երբ արդեն ստորագրված էր կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը:

Արդեն հայտնի է, որ Փաշինյանին կարգավորման նոր տարբերակներ են առաջարկել յուրաքանչյուր 5 օրը մեկ, ընդ որում յուրաքանչյուր հաջորդ առաջարկը նախորդից վատթար է եղել։ Այդ մասին նոյեմբերի 13-ին հանրահավաքի ամբիոնից հաղորդեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել այդ առաջարկները, մինչև որ բանը հասավ Շուշին հանձնելուն։

2016թ. ապրիլյան ագրեսիայից հետո Փաշինյանն ու իր քարոզչամեքենան անում էին հնարավորն ու անհնարինը, որպեսզի այդ պատերազմում տարած հաղթանակը ներկայացնեն իբրև պարտություն։ Նրանք ստում էին զինամթերքի պակասի մասին, ստում, թե առաջնագծում զինվորները սովից խոտ են կերել, թե ռազմական տեխնիկայի բաքերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, ստում էին, թե գեներալ Յուրի Խաչատուրովը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ագրեսիայի առաջին օրը, իբր, վիսկի է խմել ու բիլիարդ խաղացել՝ դիմադրությունը ղեկավարելու փոխարեն…

Նիկոլն ու իր հանցակիցները ստերով ու զրպարտանքով պատեցին 2016-ի ապրիլյան պատերազմում մեր տարած հաղթանակը։ Այդ նպատակով ստեղծվեց խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ։ Այսօր վարչապետն ու իր հաճկատարները փորձում են ներկա պատերազմում կրած պարտության մեղքը բարդել զինվորների, կամավորականների վրա. ում ասես, միայն ոչ սեփական տգիտության ու հիմարության։ 2016-ի պատերազմում հայ ժողովուրդը հաղթեց, իսկ 2020-ի պատերազմը տանուլ տվեց դավաճանների մեղքով՝ Փաշինյանի գլխավորությամբ. սա է պատմական ճշմարտությունը, և դրանից ոչ մի տեղ չես փախչի։

Նիկոլը ստել է, Նիկոլը ստում է, Նիկոլը կշարունակի՛ ստել

Փաշինյանը հայտարարեց, թե իբր՝ թաքցրել է ճշմարտությունը ժողովրդից, որպեսզի դրա մասին չիմանա հակառակորդը։ Հրապարակման հետևանքների մասին խոսում է վարչապետը, որը հակառակորդին հայտնեց զորացրվածների վերջին համակազմի ճշգրիտ թիվը։ Եթե նա ստել է ՝ վախենալով 25 հազար զինծառայողների ճակատագրի համար, ապա հարց. որտե՞ղ էին այդ զինծառայողները։

Եթե բանակը նման պահուստ ուներ, ապա ինչո՞ւ Շուշիում չկար ևս հազար զինվոր, երբ այդ հազարը կարող էր ազդել իրադարձությունների ընթացքի վրա: Նման հարցեր են շարունակում տալ մտածող քաղաքացիները, իսկ «պողոսները» կրկնում են Նիկոլի հետևից, թե նա կարողացել է խուսափել Արցախն ամբողջությամբ կորցնելուց

Նոյեմբերի 13-ին ժողովրդին հրամցրեցին բեմադրած կադրեր, որոնք կոչված էին համոզելու հանրությանը, թե վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում է կռվել դիրքերում, ընդ որում բացի Հակոբյանից կադրում ոչ ոք չկար, իսկ ո՞ւր է նրա ողջ իգական ջոկատը։ Բեմադրած կադրերում վարչապետի կինը արցախցիներին կոչ արեց չայրել իրենց տները, այլ հույս փայփայել, որ նորից կվերադառնան հայրենիք։

Ընդ որում նա արտաբերեց մի արտահայտություն, թե իբր՝ դեռ կհաղթենք, ինչպես հաղթեցինք 2018-ին: Բոլորովին վերջերս Հակոբյանը կոչ էր անում զարդեր ձուլել փամփուշտներից ու ասում, թե հայ զինվորները զոհվել են «հանուն ոչնչի»: Այսօր նա շարունակում է իր սրբապիղծ ճարտասանությունը ամուսնու հետ մեկտեղ և խոսում 2018-ի հաղթանակի մասին: 2018 թվականին մտածող հանրությանը հայտնի էր, թե ով և ինչ նպատակով է իշխանության բերել Նիկոլին, «Գոլոս»-ը գրել է այդ մասին բազմիցս՝ մատնանշելով, որ գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի գինը լինելու է Արցախի անկախությունը:

Ինչո՞ւ բեմադրված տեսահոլովակում չկան Հակոբյանի ջոկատի այլ անդամներ։ Որովհետև չկա ոչ մի ջոկատ ու ոչ մի դիրք, կա մշտական ու անսպառ ստի հեղեղ։ Նիկոլը ստել է, Նիկոլը ստում է, Նիկոլը կշարունակի ստել, քանի դեռ չենք կասեցրել իրեն... Այլ կերպ ասած՝ Փաշինյանն իր կնոջ հետ շարունակում է «պողոսների» տեղ դնել ժողովրդին նույնիսկ այն ժամանակ, երբ հազարավոր մարդիկ պահանջում են պատասխանատվության ենթարկել նրան ազգային շահերին դավաճանելու համար։

Նրանք, ովքեր հրաժարվել են կատարել Նիկոլի հրամանները…

ԱԱԾ ղեկավարի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը դիմեց ԱԱԾ աշխատակիցներին՝ կոչ անելով չկատարել իշխանության ապօրինի հրամանները։

Արդեն հայտնի է, որ Համբարձումյանը ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ հրաժարվել է քրեական գործ հարուցել Հանրային խորհրդի նախկին նախագահ, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ: Այդ հրամանը տրվել է այն բանից հետո, երբ Մանուկյանը դիմեց Փաշինյանին (հոկտեմբերի 27-ին) հրաժարական տալու և իշխանությունը զինվորականներին փոխանցելու կոչով։ Իշխանության ապօրինի կարգադրությունը չկատարելու համար Համբարձումյանը ստիպված է եղել հրաժարական տալ։

Ժամանակին ԱԱԾ ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց նաև գեներալ Արթուր Վանեցյանը, այսօր նա գլխավորում է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունը, որը 17 ուժերի կազմում հանդես է գալիս վարչապետի հրաժարականի պահանջով:

Նախկին ոստիկանապետ, գեներալ Վալերի Օսիպյանը նոյեմբերի 12-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ լրագրողներին հայտնեց, որ ժամանակին ինքը նույնպես հրաժարվել է կատարել իշխանության ապօրինի հրամանները:

Փաշինյանը կարող էր դադարեցնել պատերազմը հոկտեմբերի 10-ին:

Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը ռազմական գործողությունների դադարեցման երաշխիք չէ։ Ակնհայտ է նաև, որ եթե Փաշինյանը կասեցներ պատերազմը հոկտեմբերի 10-ին, ինչի կոչ էին անում նրան ռազմական գործում բանիմաց մարդիկ, ապա իրավիճակն այսօր ավելի բարենպաստ կլիներ հայկական կողմերի համար։

Ոչ մի հիմք չկա պնդելու, թե Ադրբեջանը կմերժեր այն ծրագիրը, որը հոկտեմբերի 10-ին կողմերին առաջարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ավաղ, Փաշինյանն անտեսեց բոլոր հորդորները և շարունակեց պատերազմը այնքան ժամանակ, մինչև որ թշնամին գրավեց Շուշին։

Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէ, փաթեթային լուծման, այսինքն կարգավիճակի հարցի ակնարկ անգամ դրանում չկա։ Կորցնելով փաթեթային լուծումը, հայկական կողմերը զրկվեցին փոխադարձ փոխզիջման այն մասնաբաժնից, որը պետք է հաջորդեր Ադրբեջանի կողմից։ Հաջորդ պատերազմը կլինի շատ շուտով, և այն կլինի Զանգեզուրի համար։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նոյեմբերի 12-ին հայտարարեց. «Նիկոլի նպատակը Մեղրին հանձնելն է»։ Եվ դա սուտ չէ, դա ճշմարտություն է: Նիկոլը կդիմի նոր հանցագործությունների, եթե ժողովուրդը չկասեցնի նրան։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯН ЗНАЕТ, КТО КОНТРОЛИРУЕТ ПОДПОЛЬНЫЙ РЫНОК ОРУЖИЯ
    2025-02-21 10:01

    Едва улеглись страсти вокруг криминальной разборки с нападением на дом руководителя административной единицы Мердзаван Мгера Ахтояна в ночь на 5 февраля, как всплыли детали разборки с применением огнестрельного оружия в деревне Джрабер (об этом ниже). Вооруженное нападение на дом Ахтояна, напомню, завершилось убийством 29-летнего Григора Оганяна, который был двоюродным братом (сыном сестры отца) Ахтояна.

  • РИЧАРД МУР ПРИДАЛ УСКОРЕНИЕ ПРОЦЕССАМ НА ПОЛИТИЧЕСКОМ ПОЛЕ РА, НО…
    2025-02-21 09:31

    Окончательные итоги переговоров по Украине предсказать трудно, однако армянские западники по команде своих хозяев уже приведены в состояние боевой готовности. Параллельно с переговорами между США и РФ в Саудовской Аравии агенты западного влияния кричали и продолжают кричать на всех углах, что Пашинян обязан незамедлительно выступить с заявлением о выходе РА из ОДКБ, ибо только таким путем можно избежать последствий, вызванных новым переделом мира.  Мюнхенская конференция по безопасности, саммит в Париже, переговоры 18 февраля в Эр-Рияде без Европы и Украины показали, что правящая верхушка во главе с Пашиняном приняла закон об интеграции в состав самого слабого мирового полюса.

  • ПАШИНЯН ХОЧЕТ ПЕРЕВЕРНУТЬ СТРАНИЦУ 44-ДНЕВНОЙ ВОЙНЫ ДО ПАРЛАМЕНТСКИХ ВЫБОРОВ
    2025-02-20 09:04

    В том, что Пашинян продолжает сводить политические счеты при помощи уголовных преследований, есть доля вины рядовых граждан. Армянское общество после 2018 г. стало пугающе равнодушным. К примеру, мало кого заинтересовал тот факт, что уголовное преследование против бывшего заместителя начальника Генштаба генерал-лейтенанта Тирана Хачатряна возбудили 3 января 2025 г., то есть, спустя более 4 лет после завершения 44-дневной войны. Только теперь "выяснилось", что с 7 по 17 октября 2020 г. Хачатрян допустил "служебную халатность, не сформировав командный пункт на южном направлении фронта, что, наряду с другими обстоятельствами, повлекло по неосторожности тяжкие последствия".

  • РЕЖИМ ПРЕСЛЕДУЕТ ВОЛОДЮ ГРИГОРЯНА
    2025-02-17 10:18

    Людвиг Гюльназарян подал в отставку с поста руководителя общины Паракар по причине участия в криминальной разборке. Дело было16 ноября 2024 г. Разборка имела место с применением огнестрельного оружия, причиной послужил финансовый спор. В результате Гюльназарян получил ранение в ногу. Позже следствие очистило его от подозрений (иначе и быть не могло, ведь Гюльназарян - член ГД), и он выиграл внутрипартийные выборы, вернувшись на прежнюю должность в статусе и. о. Напомню, что по итогам выборов в совет Паракара больше всего голосов набрала партия "Страна для жизни".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ