Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների 18 դիտակետ
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները Հարավային և Հյուսիսային պատասխանատվության գոտիներում տեղակայել են 18 դիտորդական կետեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի փոխադրումը Հայաստան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հիմնական ուժերի օպերատիվ տեղակայումը։
«2020 թվականի նոյեմբերի 10-ից իրականացվել է ընդհանուր 118 չվերթ, այդ թվում ՝ վերջին մեկ օրվա ընթացքում 23 չվերթ։ Նոյեմբերի 10-ից Լաչինի միջանցքում 7 դիտորդական կետեր են տեղակայվել (Աղավնո, Լիսագոր, Զարիսլի ճանապարհահատվածի երկայնքով)։ Նոյեմբերի 14-ին 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները ավարտել են «Հյուսիս» պատասխանատվության գոտում դիտակետերի տեղակայումը։
Ներկայում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են 9 դիտակետերում Հարավային պատասխանատվության գոտում և 9 դիտակետերում Հյուսիսայինում պատասխանատվության գոտում»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի կառավարումն իրականացվում է Ստեփանակերտում տեղակայված հրամանատարական կետից։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է զոհվածների դիերի փոխանակումը։ Այն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգմամբ։
Հնարավոր միջադեպերի կանխման և ռուս զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ուղիղ կապի միջոցով իրականացվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.