ԱՄՆ դեսպանը Մակունցի հետ քննարկել է ՀՀ–ում ստեղծված քաղաքական իրավիճակը
ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։
Այս մասին նշվում է դեսպանատան Twitter–ի էջում։
Թրեյսին և Մակունցը վերահաստատել են, որ հետամուտ են ժողովրդավարության ամրապնդմանն ու օրենքի գերակայությանը Հայաստանում։
«Քաղաքական բռնությունն ու վախը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում», – ասել է ԱՄՆ դեսպանը։
Նախօրեին երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
Մեկնաբանություններում նման հայտարարությունը գնահատել են որպես հասարակությանն ուղղված սպառնալիք, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Հետո «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ հայտարարեցին մանդատը վայր դնելու մասին։
Երևանում վերջին օրերին անցկացվում են բողոքի մասշտաբային ակցիաներ, որոնք կազմակերպվում են 17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Նրանք պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Քաղաքական գործիչներն ու շարքային քաղաքացիները վրդովվել են Փաշինյանի կողմից արցախյան հայտարարության ստորագրման պատճառով, որով նախատեսվում են տարածքային զգալի զիջումներ Ադրբեջանին, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 17:14
Безусловно, в Армении есть чему удивляться. Но даже для общества, которое за семь лет повидало всякое, поведение сегодняшнего политического руководства все равно ошеломляет.
-
2025-07-25 16:39
Гор Тадевосян, ранее арестованный по делу о хищении 590 000 долларов США из здания Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета Армении, освобождён из-под ареста. Суд избрал в отношении него меру пресечения в виде домашнего ареста.
-
2025-07-25 16:37
Армения в период с 1-го января по 24 июля текущего года экспортировала 41 814 тонн абрикосов. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в министерстве экономики Армении.
-
2025-07-25 16:34
Иран и "евротройка" (Великобритания, Франция, Германия) провели в пятницу переговоры по ядерной проблематике. Об этом заявил замглавы МИД Ирана Казем Гариб-Абади.