Պողոսյանը` Փաշինյանի գրառման մասին․ «Որևէ հայ չպետք է այլ հայի «հախից» գալու կոչ անի»
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
«Երբեք որևէ հայ չպետք է կոչ անի այլ հայի «հախից» գալու։ Եթե նույնիսկ մի օր հիմնավորեք որևէ աստվածային ուժի ներքո, որ նոյեմբերի 9-10-ի ստորագրությանը այլընտրանք չկար ու դա միակ ելքն էր, ապա հայը հայի դեմ գնալու կոչը աներկբա ապացույց է, որ ազգային դավաճանությունը դարձվել է գործելաոճ։ Հեռացեք, ու այդ քայլը թող լինի առաջինը դեպի ազգային միասնականություն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Պողոսյանը։
Նա նաև մի քանի դիտարկումն է արել ստեղծված իրավիճակի շուրջ` ասելով, որ Արցախը ոչ մեկի գրպանում դրված չէ, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Պողոսյանի խոսքով` եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել:
Պողոսյանը նկատել է`տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան։ Զանազան առաջարկներ կանեն ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Պողոսյանը նշում է` մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք. իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք:
Բացի այդ, ըստ Պողոսյանի, հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված: Նա հավելել է, որ պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չէ այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթելուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.