Последние новости

Փաշինյան. Անհետ կորածների թիվը մի քանի հարյուրի է հասնում

Պատերազմի հետևանքով անհետ կորածների թիվը մի քանի հարյուրի է հասնում։ Այսօր կազմակերպված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, սակայն մի քանի հարյուրի է հասնում նրանց թիվը։ Հույս ունենք` բոլորի դեպքում չէ, որ նույն եզրակացությանը կհանգենք, և մի մասին ողջ կգտնենք։ Օրինակ` երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, որն անհետ կորած է համարվել»,–ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով գերիների փոխանակմանը` վարչապետը նշեց, որ դա տեղի կունենա զոհերի մարմինների փոխանակումից հետո։

Նա ասաց նաև, որ առաջարկներ կան սգո օր հայտարարելու։ Փաշինյանի խոսքով` ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ զոհերի մարմինների հայտնաբերման գործընթացն ավարտվի. հետագայում հարգանքի տուրք կմատուցվի պետական մակարդակով։

Վարչապետը նշեց, որ կարևոր է` այս ընթացքում երաշխավորեն զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ստացածների համար սոցիալական աջակցությունները, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ