Փաշինյանն՝ Շուշիի ընկնելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ երկուշաբթի օրը անդրադարձել է Շուշիի ընկնելուն և դրա պատճառներին:
«Ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ. շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է: Առավոտյան Արցախի նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասվում է, որ այդ աշխատանքների արդյունքում Շուշիում 100-ից ավելի մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել»,- հայտնել է վարչապետը:
Նա նշել է, որ քաղաքական հարթակներից հնչում էր, որ կան կոնկրետ տվյալներ, անձինք, ովքեր պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Փաշինյանը նշել է, որ իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին և փորձել նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքե՞ր են դավադիրները, ի՞նչ դավադրության մասին է խոսքը, և այդ ինչպե՞ս է դա տեղի ունեցել:
«Ինչքան ես տեղյակ եմ, այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոկրետ պատասխաններ տալ: Այստեղից եզրակացությունը հետևյալն է. եթե կա դավաճանություն և ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնկրետ տեղեկատվություն դավաճանությա մասին և հետո իրավապահ մարմիններին հրաժարվում է, ըստ էության, կոնկրետ տեղեկատվություն տալ, դա ստացվում է, ըստ էության, մասնակցություն դավաճանությանը: Եթե որևէ մեկն ասում է, որ ինքն իրավապահ մարմիններին չի վստահում, դրա համար չի հայտարարում, թող հրապարակային հայտարարի, թե ովքեր են այդ հայտարարությունն արել և ինչ է տեղի ունեցել իրականում»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, իրականում տեղի է ունեցել այն, ինչը պաշտոնապես հայտարարվել է:
«Ցավոք սրտի, այո, սկզբից դիվերսիոն խմբերով, հետո շարունակաբար էլի խմբերով տեղի է ոունեցել ներթափանցում քաղաք և ցավոք սրտի, մենք կորցրել ենք Շուշին»,- հայտնել է նա:
Փաշինյանը նաև նշել է, որ պատերազմի ընթացքում իր հարցազրույցներից մեկում նա մի նրբության մասին է խոսել, որ ամեն անգամ, երբ մի որևէ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմերի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Ադրբեջանի համար:
«Շատ կարևոր է հասկանալ, թե կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից. այո, կարող էինք, եթե համաձայվեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները ներառյալ Շուշին: Այո, կարող էինք: Բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որը ուզում էինք վարել: Ոչ դա չէր այդ քաղաքականությունը: Արցախի ՊԲ-ն, ՀՀ կառավարությունը և մեր զինված ուժերը որոշեցին ընդունել այդ մարտհրավերը, որ նետված էր Հայաստանին: Ցավոք, մարտահրավերի ընդունումը չբերեց այն արդյունքներին, որը մենք կցանկանայինք: Բայց նաև այն պատճառով, որ պարտության անխուսափելիության այդ խոսույթը առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում»,- նշել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով, քաղաքական գործիչները, որոնք պատերազմի առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար ՀՀ կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ:
«Հիմա «շուտ» և «ուշի» տարբերությունը, ըստ էության, բովանդակային առումով չկա: Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում: Ինչու է ՀՀ կառավարություն, ինչու ենք մենք, Արցախի իշխանությունները, ՊԲ-ն գնացել այս ճանապարհով. քանի դեռ կար թեկուզ տեսական հնարավորություն պաշտպանել այդ ամեն ինչը, ՊԲ-ն, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն որոշել է կռիվ տալ մինչև վերջ և նրանք հերոսաբար կռիվ են տվել մինչև վերջին վայրկյանը: Բայց ցավոք սրտի, մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել: Մե՞նք ենք դրա պատասխանատուն: Այո՛, մենք ենք դրա պատասխանատուն, որովհետև վերջին 2,5 տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիներով չարվածը: Այո, դրա համար, մենք, իհարկե, պատասխանատու ենք»,- ամփոփել է Փաշինյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 17:09
США могут попросить Турцию не препятствовать использованию воздушного пространства Сирии в случае конфликта с Ираном и сохранить нейтралитет, сообщила газета Hürriyet со ссылкой на источники.
-
2025-04-21 17:08
Глава департамента государственной эффективности США (DOGE), бизнесмен-миллиардер Илон Маск хочет оставить работу в американском правительстве, поскольку устал от "нападок левых сил", сообщает газета Washington Post со ссылкой на анонимный источник.
-
2025-04-21 17:06
Объединённая Федерация борьбы (United World Wrestling, UWW) признала самым ярким моментом чемпионата Европы по греко-римской борьбе 2025 года достижение Малхаса Амояна, завоевавшего 4-е золото" европейского первенства.
-
2025-04-21 17:01
Армения и Азербайджан продолжают обмениваться мнениями и предложениями относительно следующих этапов работ по делимитации границы. Об этом в ответ на вопрос Арменпресс заявил вице-премьер-министр РА, председатель комиссии по делимитации границы между Арменией и Азербайджаном Мгер Григорян.