Последние новости

Էրդողանի՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու մասին հրամանագիրն ուղարկվել է խորհրդարան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը՝ թուրք զինվորականներ Ադրբեջան ուղարկելու մասին, ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան քննարկման, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ զինվորականները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մշտադիտարկմանը` թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնի շրջանակում:

Մինչդեռ այս պահին թուրքական լրատվամիջոցներում տեղեկատվություն չկա այն մասին, թե երբ են խորհրդարանականները քվեարկելու այս հարցի շուրջ, տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ