«Հիմա ինչ` Ալիևի՞ն դիմենք». անհետ կորածների ծնողներն ուզում են հանդիպել Տոնոյանի հետ
Պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողները համաձայն են, որ իրենք անձամբ գնան ու դիերը հավաքեն, որպեսզի գործընթացն ավելի արագ լինի։
«Ես 40 օրից ավել է` փնտրում եմ եղբորս ու նրա որդուն։ Այս ընթացքում հերթով գնում ենք բոլոր կառույցները, բայց մեկը մյուսի վրա է գցում, վերջում էլ Ադրբեջանի վրա գցեցին։ Հիմա ինչ` պիտի Ալիևի՞ն դիմենք։ Տեղեկություններ ունենք, որ լիքը տղաներ կան, որ վիրավոր են, տարբեր տեղերում թաքնված են, և սպասում են, որ օգնության կհասնեն իրենց»,–ասաց մի տղամարդ։
Նրա խոսքով` 50-60 ծնող համաձայն են` իրենց մեքենաներով ու տեխնիկայով գնան ու սկսեն զոհվածների մարմինները հավաքել։
Անհետ կորած զինվորներից մեկի հայրն էլ ասաց` թող գոնե զոհված բերեն իրենց տղաներին, որ հուղարկավորեն նրանց։ Տղամարդը հուզված էր և շատ խոսել չկարողացավ։
Բողոքող ծնողներից մեկը` Արթուր Կիրակոսյանը, ասաց, որ 19 տարեկան իր տղայից մեկ ամիսց ավել է` լուր չկա։ «Ես գիտեմ` ինչ հրաման է եղել, ինչու են տարել։ Հույս կա, որ կենդանի են մեր տղաները, ուղղակի ձյունը որ եկավ` սովից ու ցրտից են մահանալու։ Էլ հնարավոր չէ այսպես։ Մյուս կողմից, հարկադիրն ու բանկային համակարգը մեզ սև ցուցակ են գցում, թող մարդ լինեն էլի, մեզ հանգիստ թողնեն»,–ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 11:59
Окружной суд США по Южному округу Калифорнии отклонил иски, поданные азербайджанским адвокатом Айнур Багирзаде против Армянского национального комитета Америки.
-
2025-04-21 11:16
В судебной системе Армении - нехватка 40% судей, сказал глава Палаты адвокатов Армении Симон Бабаян в ходе конференции "Правосудие как инструмент достижения справедливости".
-
2025-04-21 11:14
Прошедшей ночью азербайджанские ВС стреляли в районе села Хнацах особенно интенсивно. Об этом сообщил Sputnik Армения один из жителей села.
-
2025-04-21 11:11
В результате несчастного случая безвременно ушел из жизни карабахский журналист, поэт Карен Ширинян. Об этом говорится в сообщении, распространенном на странице в «Facebook» агентства «Новости из Карабаха».