17 կուսակցությունների խորհուրդ. Պահանջում ենք անհապաղ վերացնել ռազմական դրությունը
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները: Այս մասին հայտարարություն է տարածել 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը:
Հայտարարությունում ասվում է. «Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները:
Ս.թ. նոյեմբերի 10-ին Փաշինյանը ստորագրեց հայ ժողովրդի համար ճակատագրական՝ իր էությամբ կապիտուլյացիոն ակտ, որն արդարացիորեն արժանացավ համայն հայության ընդվզմանն ու ցասումին:
Հակառակ նրան, որ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագրով վերացվեցին ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ վերը նշված սահմանափակումների հիմքերը, օրվա իշխանությունները ոչ միայն չեն չեղարկել այդ սահմանափակումները, այլև ավելին՝ դրանք օգտագործում են որպես քննադատներին լռեցնելու և նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման գործիք:
Իրավապահ մարմինների կամայական գործողությունների արդյունքում քաղաքական ընդդիմության ղեկավարներ և հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվում են հետապնդումների ու զանգվածային ձերբակալությունների:
Երկրում փաստացի հաստատվել է բռնապետություն:
Այդուհանդերձ, արդեն իսկ դատարանները փաստել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված ձերբակալությունները ոչ իրավաչափ են:
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները:
Մինչ այդ, իրավապահ մարմիններից պահանջում ենք առաջնորդվել խաղաղ հավաքներն անխոչընդոտ ապահովելու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքով և վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.