Ռուս խաղաղապահները Ղարաբաղում դիտակետ են տեղակայել Դադիվանք վանական համալիրի մոտ
Ռուս խաղաղապահ զորակազմը տեղի բնակիչների խնդրանքով դիտակետ է տեղակայել Ղարաբաղի Քելբաջարի (Քարվաճառի) շրջանում Դադիվանք վանական համալիրի մոտ։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից տեղական վարչակազմերի հետ փոխգործակցություն է կազմակերպվել համայնքների կրոնական դավանանքների հարցերի լուծման համար։ Տեղի բնակիչների խնդրանքով ռուս խաղաղապահների կողմից դիտակետ է տեղակայվել Քելբաջարի շրջանում գտնվող հնագույն քրիստոնեական համալիր Դադիվանքի մոտ»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ մշակվում է վանական համալիր ծխականների ազատ այցելության հարցը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայումն ընթանում է նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղում կրակի լիակատար դադարեցման մասին համատեղ հայտարարության մեջ գրանցված պայմանավորվածությունների համաձայն։ Նախատեսվում է, որ այնտեղ ընդհանուր առմամբ տեղակայվելու է 1 960 զինծառայող՝ տեխնիկայով։ Խաղաղապահ գործողության հրամանատարական կետը տեղակայված է Ստեփանակերտում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).