ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հորդորում է եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձանց
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը բոլոր հեռարձակողներին դիմել է հետևյալ խնդրանքով, հորդորով, պահանջով`խմբագրական քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվել միայն պետության և քաղաքացիների շահերով, տուրք չտալ ավելորդ հուզմունքներին, լինել սթափ, պահպանել զսպվածություն:
«Բացառել եթերում ատելության խոսքի, սպառնալիքների, ասեկոսեների տարածումից, զերց մնալ բամբասանքներից: Տուրք չտալ հաճախ արդարացի հուզմունքներին, եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձերին: Լրատվական հաղորդումներով, հարցազրույցներով նպաստել քաղաքացիական համերաշխության հաստատմանը, բացառել բռնության կոչերը իշխանական ինստիտուտների, քաղաքական ուժերի և գործիչների, քաղաքացիական տարբեր խմբերի, պարզապես այլ կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ: Ուզում եմ հավատալ, որ բոլոր հեռարձակողները խորությամբ գիտակցում են իրենց պատասխանատվությունը բազմահազարանոց լսարանի առջև և հատկապես այս օրերին գերակա չեն համարի կուսակցական, անձնային կամ այլ, պետության անվտանգությունը խաթարող շահերը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հակոբյանը հիշեցրել է, որ հանձնաժողովը շարունակում է կատարել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված իր լիազորությունները:
«Քաղաքացիական բախումներ հրահրելու ցանկացած կոչ, մարդկանց խուճապի մատնելու ցանկացած գործողություն հեռարձակողների եթերում կանխվելու ՀՌՀ կողմից ընդհուպ մինչև հեռարձակողի գործունեության ժամանակավոր կասեցում, կամ լիցենզիայի գործողության դադարեցում: Անկախ նրանից, թե որ ճամբարի կողմից են կատարվում հակաօրինական գործողությունները»,– շեշտել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: