Շարմազանով. Եթե ինքն ամեն ինչ տեսնում էր, որ այլ ելք չկա, ինչո՞ւ գնաց պատերազմի
Սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սեղանին դրված է 5+2 բանաձևը. Այն ժամանակ որևէ զոհ չկար, եթե ինքը գերագույն հրամանատար էր, ամեն ինչ տեսնում էր, որ այլ ելք չկա, ինչո՞ւ գնաց պատերազմի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին Ազատությանհրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ինչու այդքան զոհեր տվեցինք, ինչու Շուշին, Հադրութը, Մատաղիսն ու Թալիշը հանձնեց, ինչու»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք իրենք այդ ժամանակ վարչապետին առաջարկել են այդ գնով դադարեցնել պատերազմը, Շարմազանովը պատասխանեց. «Ես եմ հոկտեմբերի 12-ին առաջարկել նրան դիմել ՌԴ նախագահ Պուտինին, որպեսզի խնդրի օր առաջ դադարեցնել պատերազմը, որպեսզի մենք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք թե տարածքային, թե մարդկային: Բայց Նիկոլ Փաշինյանը իրականացրել է այն, ինչ արել է: Հոկտեմբերի 12-ին Շուշիի մասին խոսք չկար, խոսվել է միայն 5+2-ից»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.