Последние новости

ԳԱՂԹ ՔԱՐՎԱՃԱՌԻՑ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 14-ի չարագուշակ երեկոյի ողջ ընթացքում համացանցում տարածվում էին հարազատ տնից հեռացող քարվաճառցիների սրտակեղեք լուսանկարներն ու տեսանյութերը։ Նրանց, ովքեր սեփական ուժերով, առանց կառավարության կողմից որևէ օգնության, փոխադրամիջոց էին գտնում, ինչ-որ կահ-կարասի հավաքում, բեռնում աղքատիկ իրերը. այն ամենը, ինչ տեղավորվում էր, ընտանիքը նստեցնում մեքենա, հրկիզում հարազատ տունն ու ճամփա ընկնում՝ դառնալով այն վշտալի քարավանի մասը, որը հիշեցնում էր հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերը

Այնուհետ հայտնվեցին ավելի սարսափազդու լուսանկարներ ու տեսանյութեր. մարդիկ գերեզմաններից փորում-հանում էին իրենց հարազատների աճյունները, որպեսզի դուրս բերեին, քանզի գիտեն. գազանն է գալու այդտեղ: Գալու է նա, օրինակ, ով լուսանկարվել է մեքենայի կողքին, որի վրա գրված է «սումգայիթ» ու սվաստիկա է նկարած, և դա արված է հրապարակավ, ցուցադրական ու հատուկ դիտավորությամբ։ News.am կայքում հրապարակված տեսանյութում մի տղամարդ պատմում է, որ իջել է դիրքերից, որտեղ գտնվում էր մեկուկես ամիս, հավաքել իրերը, արտաշիրմել որդու դագաղը, և մեկնում է անհայտ ուղղությամբ։ «Չէի կարող նրան այստեղ թողնել, ախր նրանք այստեղ Նախիջևան կսարքեն»,- ասում է նա…

2014-ին Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի մայրը փորձել է դուրս բերել որդու տապանաքարը։ Արդեն իսկ սաստիկ տուժած այդ ընտանիքը. Ամուսինը՝ կնոջ, ավագ որդու, հարսի և 7 ամսական թոռան հետ, նույնպես հապշտապ լքել է հարազատ տունը Նոր Էրքեջ գյուղում և մեկնել Հայաստան։ Ինչպեսև բազմաթիվ այլ ընտանիքներ՝ ապավինելով միայն սեփական ուժերին ու ծայրաստիճան սուղ հնարավորություններին։ Եվ ամեն ինչի համար ունենալով լոկ 5 օր։ Ընդամենը 5 օր՝ հարազատ հողին հրաժեշտ տալու, հավաքվելու, Հայաստանում կացարան փնտրելու, առնվազն 6-ժամ ճանապարհ անցնելու համար... Այսպիսիք էին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի պայմանները, որը, դատելով արցախցի փախստականների ճակատագրերի նկատմամբ բացարձակ անտարբերությունից, նույնիսկ չի մտածել, թե ինչ աղետ է բերել տասնյակ հազարավոր մարդկանց գլխին:

Բացի իր ստորագրած հրեշավոր հայտարարության զուտ քաղաքական իմաստից, մարդասիրական տեսանկյունը նույնպես չի դիմանում ոչ մի քննադատության։ Նախ՝ անհասկանալի է, թե ինչու է Քարվաճառի շրջանը հանձնվում Ադրբեջանին, եթե պատերազմը կանգ է առնում ճակատով գծված սահմանների վրա, իսկ Քարվաճառը մնացել է անառիկ։ Այս հարցը, ամենայն հավանականությամբ, նույնպես այնքան էլ չի մտահոգել Փաշինյանին, որը ոչ թե ստորագրել, այլ կացնով հատել է մեր կյանքը «նախքան»-ի և «հետո»-ի։ Իսկ հազարավոր մարդկանց պարագայում, որոնք կորցրեցին ամեն ինչ ու դարձան գաղթական, կործանեց բուն այդ կյանքը։

Նոյեմբերի լույս 15-ի գիշերը Քարվաճառից Գորիս տանող ճանապարհին գոյացած հսկայական խցանումների տեսանյութը բանիմաց մարդկանց հիշեցրեց ոչ միայն դարասկզբին Հայրենիքից գաղթող հայերի քարավանները: Դա գործնականում նույն այն սարսափելի պատկերի կրկնությունն էր, որ վերապրեց Արցախի ժողովուրդը 1991 թվականին՝ «Կոլցո» գործողության ընթացքում։ Այդ ժամանակ նույնպես մարդկանց առջև կոշտ պայմաններ դրվեցին. ազատել տներն ու լքել հայրենի գյուղերը հաշված ժամերի կամ օրերի ընթացքում։ Միայն թե այն ժամանակ մարդկանց ստիպում էին գաղթել ադրբեջանցի ավազակներն ու խորհրդային զորքերը։ Այսօր այդ դժոխքը նրանց համար ստեղծել է Հայաստանի «ժողովրդական» վարչապետը։

ИСХОД ИЗ КАРВАЧАРА: ОПЕРАЦИЯ 'КОЛЬЦО' НИКОЛА ПАШИНЯНА

Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությամբ ոչ միայն հանձնեց հայկական հողերը, ոչ միայն մեծ վտանգի տակ դրեց Արցախի և Հայաստանի ճակատագիրը։ Նա ոչ միայն վերադարձրեց հայ ժողովրդին զոհի զգացումը՝ այն բանից հետո, երբ Արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակը հնարավորություն էր տվել վերջապես հաղթող զգալ մեզ։ Նա ոչ միայն նվաստացրեց ու ոչնչացրեց երկրի վարկն ու ազգի հեղինակությունը, ոչ միայն վերածեց մեզ ամենքիս 45 օր շարունակ սարսափելի ոճիրներ գործած տոհմազուրկ քոչվոր գազանի ծաղրի առարկայի։

Նիկոլ Փաշինյանը խլեց մեր ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան։ Նա ստիպեց հազարավոր ընտանիքների 5 օրում լքել հարազատ վայրերը, տենդագին հավաքվել՝ անհայտ ուղղությամբ հեռանալու համար, կորցնել տասնյակ տարիների ընթացքում կուտակած ամեն ինչ, թողնել հարազատների շիրիմներն ու սրբատեղիները։ Քարվաճառի բնակիչների մեջ կան բազմաթիվ փախստականներ, որոնք ստիպված են արդեն որերորդ անգամ վերապրել բռնի տեղահանության սարսափները։ Նրանց մեջ քիչ չեն վերաբնակները, որոնք այդտեղ տուն են կառուցել ու ներդրել վերջին միջոցները բիզնեսում. Եվ կորցրել ամեն ինչ…

Ցավոք, կասկածից վեր է, որ Փաշինյանը մի պահ անգամ չի մտածել այդ մարդկանց մասին։ Նրանք իր համար պարզապես թիվ են, վիճակագրություն, որի ճակատագիրը վճռեց լոկ իր ստորագրությամբ, պատկերավոր ասած՝ շքեղ կահավորված կառավարական ամառանոցում նստած։ Եվ դժվար թե նա փորձել է ինչ-որ կերպ երկարաձգել այդ չարագուշակ 5 օրը. այն փաստը, որ ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 25-ը, վկայում է այն մասին, որ նման հնարավորություն եղել է։ Եվ ինչի՞ համար էր նման շտապողականությունը. եղբայր Իլհամին դրանով էլ հաճոյանալո՞ւ։

Գաղթը Քարվաճառից կմնա ոչ միայն որպես մեր պատմության ողբերգական էջ, որը, տա Աստված, կփոխարկվի մեր անկասկած վերադարձի: Դա կմնա որպես Փաշինյանի անփառունակ քաղաքական կենսագրության սև բծերից մեկը, որպես խարան նրա նեղ ճակատին, քանզի խոսքը հազարավոր ընտանիքների՝ կանանց, երեխաների, ծերերի մասին է։ Որոնց նա ոչ թե պարզապես զրկեց օթևանից, հայրենիքից ու հարազատ շիրիմներից, այլև իր քաղաքական ապաշնորհությամբ ու մարդկային անզգամությամբ ստիպեց անել դա նոյեմբերյան 5 կարճ օրերի ընթացքում։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АЛИЕВУ МОЖНО, "СВОБОДЕ" НЕЛЬЗЯ: НА КОГО И ПОЧЕМУ ОБИЖАЕТСЯ АНИ БАДАЛЯН?
    2025-07-29 09:16

    Пресс-секретарь пашиняновского МИД Ани Бадалян обиделась сразу на два крупнейших мировых СМИ: радио "Свобода", финансируемое правительством США, и телеканал "Россия сегодня", финансируемый правительством РФ. По ее словам, они параллельно распространили дезинформацию о Сюникской дороге и возможности ее передачи под контроль американцев. Бадалян уверена, что это не может быть случайностью и является частью ведущейся против Армении гибридной войны.

  • ВЛАСТИ РА ПРОТИВ НАРОДА АРЦАХА: ЯЗЫК ВРАЖДЫ КАК ИНСТРУМЕНТ ПОЛИТИЧЕСКОЙ МАРГИНАЛИЗАЦИИ
    2025-07-25 09:47

    Арцахский адвокат Роман Ерицян 23 июля сообщил о возбуждении уголовного дела «на основании протокола, представленного по факту призывов к ненависти к народу Арцаха». Постановление об этом вынес судья Ереванского уголовного суда Самвел Юзбашян, отметил Ерицян, добавив, что пару дней назад судья Апелляционного уголовного суда РА Адрине Гукасян вынесла аналогичное решение, основываясь на публичном заявлении: «Дорогу в Горисе нужно было закрыть, чтобы арцахцы погибли».

  • НИКОЛ ГОТОВИТ НОВУЮ ЭТНИЧЕСКУЮ ЧИСТКУ – УЖЕ В АРМЕНИИ
    2025-07-21 10:00

    С началом июля в соцсетях и СМИ стали появляться сообщения и истории об арцахских семьях, оставшихся без жилья. Об одинокой больной женщине, которую приютила сердобольная местная жительница – на время. О семье погибшего воина, в которой жена, получающая зарплату в 85 тысяч драмов, тащит на себе мать и троих детей. О двух пожилых супругах: муж перенес операцию на сердце, ему нужны дорогие лекарства, жена – инвалид второй группы. Во всех публикациях такого рода один вопрос: как и где жить этим семьям, если нет денег на аренду жилья?

  • ТРАМП ГОТОВ ВМЕШАТЬСЯ В ВОПРОС ПЛЕННЫХ – НИКОЛ ПРОТИВ?
    2025-07-16 09:57

    Вчера газета «Грапарак» опубликовала сенсационную информацию относительно ситуации с армянскими пленными и, в частности, о фактическом бездействии в этом вопросе властей РА. Ссылаясь на свои источники, издание сообщило, что влиятельным армянам США удалось выйти на самого Трампа, и тот выразил готовность вмешаться в вопрос освобождения Рубена Варданяна, но с одним условием.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ