Արա Զոհրաբյանի Պլան-2
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ-2
Ի լրումն նախորդ «Գործողությունների պլան» վերնագրով հրապարակման կարելի է կատարել հետևյալ քայլերը՝
1) ՀՀ ազգային ժողովը վերացնում է ռազմական դրությունը.
2) ՀՀ ազգային ժողովը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն է հայտնում (1-ին և 2-րդ կետերի փոխարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացնում).
3) ՀՀ ազգային ժողովը նոր վարչապետ է ընտրում ազգային համաձայնությամբ ներկայացված թեկնածուին, հետևյալ պայմանների հաշվառմամբ՝
ա) թեկնածուն ստորագրում է անհետկանչելի համաձայնագիր այն մասին, որ՝ (i) երաշխավորելու է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը, (ii) գործելու է ժամանակավոր՝ մինչև Արցախի հետ կապված հարցի լուծումը, բայց ոչ ավել X ժամկետից (օրինակ վեց ամիս), (iii) համախմբելու է հայ ազգի բոլոր ուժերին՝ արցախյան հարցի լուծման նպատակով, (iv) գաղտնի կարգով որևէ փաստաթուղթ չի ստորագրելու.
բ) «ա» ենթակետում նշված հարցից հետո, ժամանակավոր վարչապետը հրաժարական է ներկայացնում, արձակվում է Ազգային ժողովը և անցկացվում են նոր ընտրություններ:
Հ.Գ. Ժամանակավոր վարչապետը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրի (հայտարարության) դրույթները համարում է անվավեր, բացառությամբ համաձայնագրի 1-ին կետի (հրադադարի պահպանման), 3-րդ կետի (ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման) և 8-րդ կետի (ռազմագերիների, ձերբակալվածների և մահացածների փոխանակման):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 14:22
Джавахкская диаспора России" заявляет свой протест против политики очернения Армянской Апостольской Церкви со стороны пашиняновской власти. В заявлении говорится:
-
2025-06-10 14:20
Международное агентство по атомной энергии (МАГАТЭ) координировало свои действия с Израилем и передавало ему секретную информацию, предоставленную Ираном. Об этом сообщает иранское агентство Fars со ссылкой на собственные источники.
-
2025-06-10 14:16
В Следственный комитет РА 02.06.2025 г было подано заявление о явном хулиганстве, совершенном Гнелом Саркисяном.
-
2025-06-10 14:10
По части строительства и реконструкции школ и детских садов у нас, в лучшем случае, уровень реализации 40-42%. И это картина нескольких лет. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявила 10 июня депутат от оппозиционного блока «Армения» Лилит Галстян, обращаясь к министру финансов республики Ваге Ованнисяну.