Իսպանիան կարող է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
Իսպանիայի կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկը` Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում։ Նշվում է նաև, որ առաջարկ միջնորդությունը վերաբերում է նաև Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելուն։
«Իսպանիայի կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Իր ելույթում առաջարկի հեղինակ Ինյարիտուն ընդգծել է փախստականների ընտանիքներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտությունը և միջազգային կազմակերպություններում ակտիվ դիրքորոշման պահպանման կարևորությունը, որպեսզի Արցախի Հանրապետության հակամարտությունը ներառվի միջազգային մարդասիրական օրակարգում:
Նշենք, որ Ջոն Ինյարիտուն եվրոպական տարբեր երկրների խորհրդարանականներից կազմված պատվիրակության կազմում այս օրերին այցելել էր Արցախ և իր աչքերով տեսել պատերազմի հետևանքները։ Նա կոչ էր արել միջազգային հանրությանը մասնակցել բանակցությունների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումներին:
«Հաշվի առնելով ցեղասպանության սպառնալիքն ու էթնիկ զտումները, որոնք նրանք մտադիր են իրականացնել Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ` աշխարհն այլևս չի կարող լռել»,- ասել էր Ինյարիտուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.