«Հրապարակ». ՄԻ ՇԱՐՔ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունում բունտ է հասունանում, մի շարք դատախազներ հրաժարվում են մասնակից դառնալ վերջին օրերին հարուցված քրեական գործերով քննություններին, քանզի հասկանում են, որ դրանք քաղաքական հետապնդումներ են, և վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ դրա համար։
Տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հավատարիմների խումբ է ձևավորել, որի կազմում են նրա տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, Կոտայքի դատախազ Պետրոս Պետրոսյանը, ՀՔԾ նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ Արսեն Մարտիրոսյանը, որոնք իրենց վրա պետք է վերցնեն այդ գործերով դատախազների լիազորությունը։
Սրա ապացույցն էլ այն է, որ նախօրեին Գևորգ Բաղդասարյանն անձամբ էր ներկայացել դատարան և մասնակցել Նիկոլ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման գործով ձերբակալման որոշումների իրավաչափության դեմ պաշտպանների ներկայացրած բողոքների քննությանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 13:05
Вступление в Союзное государство не означает нарушение независимости Армении.
-
2025-04-19 13:03
Депутат фракции «Честь имею» Национального Собрания Тигран Абрамян пишет:
-
2025-04-19 13:03
Избранный мэр Гюмри Вардан Гукасян официально вступил в должность. Церемония принесения присяги состоялась в субботу во втором городе Армении.
-
2025-04-19 11:14
Представитель армянской общины Вараздат Миносян назначен вице-премьером Абхазии. Соответствующий указ подписал президент Абхазии Бадра Гунба.