Վազգեն Մանուկյան. ՄԵԶ ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ԿՈՇՏ, ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի հիմքերը դրվեցին դեռևս 2018 թվականին, երբ դրսի ուժերը օտար երկրների ծառայությունների ներկայացուցիչների միջոցով, օգտագործելով Նիկոլ Փաշինյանի որոշակի հատկություններ, գայթակղելով մեր ժողովրդին պարզունակ բանաձևով, թե «դուք վատ եք ապրում, քանի որ իշխանությունները ձեզ թալանում են, իսկ մենք կվերցնենք թալանածը և կբաժանենք ձեզ», զավթեցին Հայաստանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Փաստորեն, արտաքին ուժերն առանց պատերազմ հայտարարելու Հայաստանի դեմ, առանց արյուն թափելու նվաճեցին մեր երկիրն ու տարան այն ուղղությամբ, որի հետևանքները մենք այսօր «ճաշակում ենք»:
Այժմ արտաքին ուժերը մեր պետության կառավարումից հեշտությամբ չեն հրաժարվի, քանի որ իրենց ծրագրերը վերջնականապես չեն իրագործվել և հատկապես, որ Ռուսաստանի ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում էապես մեծացել են:
Այդ ուժերի կողմից կարող է որոշում ընդունվել զոհաբերելու Նիկոլի Փաշինյանին և մեկ ուրիշի միջոցով շարունակելու պահպանել իրենց վերահսկողությունը մեր երկրում:
Հայաստանը դարձել է անպաշտպան երկիր: Ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել, և մենք ենթարկվենք ագրեսիայի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Բայց ըստ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի՝ տեսականորեն մենք ունենք 5 տարի ժամանակ ոտքի կանգնելու և հզորանալու համար (ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը 5 տարի է): Իսկ այժմ շտապ պետք է կարողանանք մեր օգտին փոխել հայտարարության իրականացման գործընթացը:
Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, երկու կարծիք լինել չի կարող: Սակայն կոչ եմ անում մեր ժողովրդին նորից չխաբվել սիրտ շոյող «քաղցր» խոսքերով: Դա կարևորագույն խնդիր է նաև բոլոր ազգային քաղաքական ուժերի համար՝ նորից չտրվելու ամբոխային կարծիքներին, որոնք վարպետորեն ձևավորում են մեր երկիրը զավթած դրսի թշնամական ուժերը:
Մեզ այսօր պետք է կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային և ազատության գաղափարների վրա հիմնված քաղաքականություն իրականացնող իշխանություն, որը կհամախմբի ժողովրդին, կվերականգնի հարաբերությունները մեր բնական դաշնակիցների, հատկապես Ռուսաստանի հետ և ունակ կլինի լուծելու մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-15 19:44
С того момента, как стали известны результаты выборов в США, лидеры в области изменения климата знали, что Дональд Трамп нанесет удар по переговорам COP29 в Баку. Чего они не предвидели, так это того, что лидер Азербайджана начнет подрывную работу изнутри, передает CNN.
-
2024-11-15 19:42
Национальное Собрание Армении ратифицировало соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и Ираном.
-
2024-11-15 19:41
Антикоррупционный суд удовлетворил ходатайство прокурора и применил меру пресечения в виде ареста в отношении сына бывшего мэра Гюмри Самвела Баласаняна Хачатура Баласаняна. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Генпрокуратуры республики.
-
2024-11-15 19:39
Канцлер ФРГ Олаф Шольц впервые за два года провел в пятницу телефонный разговор с президентом России Владимиром Путиным, в ходе которого призвал к окончанию вооруженного конфликта на Украине, сообщил пресс-секретарь кабмина ФРГ Штеффен Хебештрайт.