Последние новости

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը փոփոխելու փորձեր չկան

Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության վերաքննումը թույլ չտալու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հիմա որևէ փորձ չենք տեսնում, որն ուղղված կլինի հրապարակված հայտարարության վերաշարադրմանը, վերաքննմանը... Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման փորձեր չլինեն, դրանք հաջողություն չունենան»,- հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ