Последние новости

Ավելի քան 500 փախստական է ժամանել Ստեփանակերտ

Ավելի քան 500 փախստական է ժամանել Ստեփանակերտ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 502 փախստական: 24 ավտոբուսներից կազմված շարասյունը Երևանից ուղևորվել է դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ ռուս խաղաղապահ կոնտինգենտի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:

Փախստականների վերադարձի անվտանգությունն ու իրենց տներ վերադառնալու համար խաղաղ բնակիչների՝ շփման գծով տեղաշարժը հսկվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կողմից: Շփման գծի երկայնքով խաղաղ բնակիչներով ավտոբուսների տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:

Նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել արդեն ավելի քան 1700 բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ