ԲՀԿ-ն՝ ՀՀ նախագահին. Դուք կիսո՞ւմ եք 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը
Մենք ուշադիր լսեցինք ՀՀ Սահմանդարությամբ երկրի անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանի խոսքը, որից ստացած տպավորությունն, անկեղծ, հակասական էր: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ քաղաքական խորհուրդը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝ ներկայացնելով հայաաստանյան քաղաքական ուժերի և սփյուռքի տարբեր շրջանակներիր հետ քննարկումների արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզը: Մենք ուշադիր լսեցինք ՀՀ Սահմանդարությամբ երկրի անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանի խոսքը, որից ստացած տպավորությունն, անկեղծ, հակասական էր:
Եվ այսպես երկու հարց ՀՀ նախագահին.
1. Դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, իշխանությունը փոխանցելով հանրային վստահություն վայելող և պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարությանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լիարժեքորեն կիսում եք Վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանում եք դրան:
2. Իսկ գո՞ւցե ձեր հրապարակած ճանապարհային քարտեզը նպատակ ունի հնարավորինս երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Եթե դուք հստակ և ուղիղ չեք պատասխանում այս երկու հարցերին, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ դուք իշխանությունների հետ հավասարապես կիսում եք Արցախի կապիտուլյացիայի ամբողջ պատասխանատվությունը:
ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի անկեղծ պատասխանը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.